Եվրամիության վերաբերյալ նախագիծն ընդունվեց միայն ՔՊ-ի «կողմ» ձայներով

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը:
Օրինագիծն ընդունվեց ՔՊ-ի 64 կողմ ձայնով։ Դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: