Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին

Կիևը պատրաստ է բանակցությունների՝ Մոսկվայի հետ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին հայտնում է Strana.ua հրատարակությունը։
Ռազմական գերատեսչության ղեկավարը Բրյուսել կատարած այցի ժամանակ խոսել է ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորության մասին։ Նա ժամանել է Բելգիայի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո առաջին Rammstein հանդիպմանը։
«Արդար և տևական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ուկրաինան ուժեղ լինի մարտի դաշտում», - ընդգծել է Ումերովը՝ խոսելով բանակցությունների համար իր երկրի պատրաստակամության մասին։