Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ)
11
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ «5-րդ ալիքին» «Մայր Հայաստանը»՝ Գեղակերտում և Հայթաղում (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած» Չպատերազմ և Չխաղաղություն Պ -ն 7,5 տարի է իշխանության է, սակայն Վաղարշապատի Ծաղկալանջ գյուղի մանկապարտեզը այդպես էլ չի կարողացել վերանորոգել ու շահագործել Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ 2 դանակահարություն է եղել․ զոհ կա․ մանրամասներ Ծաղկալանջ, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ) Գեղակերտ․Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Հայթաղ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկո՛լ, ոստիկանական սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, Ավինյանին կասե՞ս ԱՆԻՖ-ից գողացված գումարը վերադարձնեն. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում 400 աշխատող ունեցող գործարանը փակվում է. մարդիկ տարակուսում են` ինչու է պետությունը խոսում նոր աշխատատեղերից` փակելով հները Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան Բաքվի շքերթին Ալիևի կողքին էր Մարտունի քաղաքի խաղաղ բնակչին գլխատող «հերոս» Իբադ Հուսեյնովը. ռազմական փորձագետ Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Նախընտրական ֆուտբոլ Գեղակերտում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց...

Ինչպես հայտնի է, Վրաստանում ընտրություններից հետո սկսվեցին զանգվածային բնույթի բողոքի ցույցեր, որոնցով ընդդիմությունը վիճարկում էր ընտրության արդյունքները:

Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ էր անում արևմտյան երկիրներին՝ չճանաչել այդ ընտրության արդյունքները: Ավելին, եվրոպական կառույցները կոչով դիմեցին՝ անցկացնել նոր ընտրություններ, իսկ գրեթե բոլոր արևմտյան գործիչները կոկորդիլոսի արդյունքներ էին թափում, թե իբր վրաց  հասարակության ձայները «գողացվել են»:

Այսօր արդեն պարզ է դարձել, որ ամերիկյան USAID-ն միայն վերջին չորս ամիսների ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել է ավելի քան 110 մլն դոլարի չափով: Եվ դա մի երկրում, որի բնակչությունը կազմում է մոտ 3.5 մլն մարդ:

Եվ ահա, վերջին օրերին սառը ցնցուղի նման տեղեկատվություն հրապարակվեց, այն էլ արևմտյան սոց. հարցումներով զբաղվող կենտրոնի կողմից:

Ըստ այդ կենտրոնի հարցման, որն իրականացվել էր 2025-ի սկզբին, վրաց հասարակության տրամադրության պատկերը հետևյալ տեսքն է ունեցել:

Այն հարցին, եթե ընտրությունները անցկացվեին այս շաբաթ ո՛ր քաղաքական ուժի կողմ կքվեարկեիք, ստացվել է հետևյալ պատկերը,-

«Վրացական երազանք» - 31,5%;

«Փոփոխությունների կոալիցիա -18 %» ( Սաակաշվիլու նախկին թիմակիցներ)

«Միասնություն հանուն Վրաստանի փրկության» - 8,5%  (Սաակաշվիլու կողմնակիցներ)

«Ուժեղ Վրաստան» – 11%

«Գախարիան՝ Վրաստանի համար» - 9,5%

Այլ քաղաքական ուժերի,- 3.7%

Պատասխանելուց հրաժարվել են ` 18,2%:

Ինչ վերաբերում է նախագահի լեգիտիմ լինելուն, ապա այս հարցում կարծիքները բաժանվել են:

Սալոմե Զուրաբիշվիլիին լեգիտիմ են համարում հարցվածների մոտ 40%, իսկ ներկայիս նախագահ Կավելաշվիլիին 38 %-ը:

Ընդդիմության առաջնորդ են համարում Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ իշխանության մեջ ամենամեծ վարկանիշն ունեն վարչապետ Կոբախիձեն, միլիարդատեր Իվանիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Քալաձեն:

Ընդ որում, Քալաձեն դրական է ընկալվում ոչ միայն իշխանամետ, այլև չկողմնորոշված և չեզոք զանգվածի մոտ:

Նշենք, որ այս հարցումները անկացրել է ոչ իշխանական կենտրոնը և, նույնիսկ իր հարցումներով, ընդդիմության վարկանիշը չի գերազանցում իշխանությունների վարկանիշին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ հսկայական գումարներ ներդնելուց հետո էլ, Արևմուտքին այդպես էլ չհաջողվեց վրաց հասարակությանը համոզել, որ իրենք կամովին կատարեն մանրադրամի դեր ռուս-արևմտյան հակամարտության մեջ:

Ի դեպ, պարզվում է Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուի աջակցության վրա վերջին չորս տարիների ընթացքում ծախսվել է ավելի քան 500 մլն դոլար: Հիշեցնենք, որ Մոլդովայի բնակչությունը մոտ 3.5 մլն-ի  չափ է:

Իսկ թե ինչքան է ծախսվել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու և պահելու համար,  հայտնի կլինի ոչ հեռու ապագայում:

Հայաստանի մասով մեկ թիվ է դեռ հնչեցվել, համաձայն որի՝ սեքսուալ փոքրամասնություններին աջակցելու համար, միայն ամերիկյան USAID կառույցը ծախսել է ավելի քան 1 մլն դոլար:

Իհարկե Վրաստանի և Մոլդովայի համեմատ դա չնչին գումար է, սակայն հետագա բացահայտումները դեռ առջևում են:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan