Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան
17
Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Պատերազմ Արցախում
Սա քաղաքական հաշվեհարդար է. փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկանության միջոցով իշխանության դրսևորած այլանդակության մասին Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային, քաղաքացուն վիրավորող բառերով հայտարարության հետ կապի մեջ. Արմեն Թաթոյան Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է. փաստաբան Վարոսյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին. Տեսանյութ Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ) «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել

Փոխմարզպետի որդու սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Գեղարքունիքի  փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի  Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը:

Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստերից մեկում  ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը:  Վերջինս այսօր մեր զրույցում ասաց, որ այս նիստին եւս դատարանում  անախորժություն է եղել: Պաշտպանի խոսքով՝ սպանվածի հարազատները հարձակվել  են ոստիկանական մեքենայի վրա: Այլ հարցերի Ռուստամ Խաչատրյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն  թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ  քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի  ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ,  ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին  մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

«Հայկական ժամանակը» զրուցել է նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի Հովսեփ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, այսօրվա դատական նիստի ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել:

– Նիստի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Քանի որ դռնփակ դատական  ռեժիմով է նիստն անցկացվում, հետեւաբար այլ անձինք նիստին չեն մասնակցել:  Բայց Նորատուսից մարդիկ կան, որոնք ցանկանում են ներկա գտնվել գործի  քննությանը, բայց չեն կարող:

– Մեղադրյալի պաշտպանն ասաց, որ հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այս մասին ի՞նչ կասեք:

– Ինձ նման դեպք հայտնի չէ, նման բան կարծում եմ տեղի չի ունեցել, եթե  լիներ, կարծում եմ իրավապահ մարմինների կողմից արձագանք կլիներ, կամ  քրեական գործ հարուցված կլիներ, բայց համենայնդեպս նման բան չկա: Այսօր  մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց արտագնա դատական նիստ  անցակցնելու վերաբերյալ, իր միջնորդության մեջ էդպիսի բան էր նշել, թե  նախորդ անգամ մոտեցել են ոստիկանական մեքենային, գոռգոռացել են եւ այլն,  բայց որեւէ փաստարկված հիմնավորում չէր ներկայացրել: Դատարանը հայտարարեց,  որ դատարանին հայտնի չէ մի դեպք, որ հարձակված լինեն կամ վնաս տված լինեն,  նա ասաց՝ ընդհակառակը ուղեկցող ոստիկանները եւ նաեւ դատական կարգադրիչները  հավուր պատշաճի իրականացնում են իրենց ծառայությունը:

– Այնուամենայնիվ, նորատուսցիները ցանկանո՞ւմ են ներկա գտնվել նիստին, մթնոլորտը լարվա՞ծ է:

– Կա մարդկանց դժգոհություն, դժգոհությունն ու  հարձակումը պետք է ուղղակի տարբերակել: Կարող է լարված լինել, որովհետեւ  մարդիկ դժգոհ են եւ ցանկանում են մասնակցել նիստին, ուզում են հասկանան, թե իրենց գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ի՞նչ պատճառով է  կատարվել եւ ինչո՞ւ: Բայց դատարանը որոշել է դռնփակ նիստ անել՝ իբրեւ  ելնելով ամբաստանյալի անվտանգությունից:

– Իսկ ձեր վստահորդը՝ փոխմարզպետը, նույնպե՞ս ցանկանում է, որպեսզի նիստը դռնբաց լինի:

– Այո, ինքը ոչ միայն ցանկանում է, այլեւ մեզ հորդորում է, որպեսզի  անընդհատ միջնորդություններով հանդես գանք դռնբաց դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ հրապարակային լինի դատական քննությունը: Եվ ինքը  դատարանի դահլիճում հայտարարել է, որ հանրությունից թաքցնելու որեւէ բան  չունի եւ շահագրգիռ է, որպեսզի ընթանա հրապարակային դատաքննություն:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan