Լարված իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. բնակիչները ճանապարհ են փակել
Դիտել նաև
Թումանյան-Մաշտոց խաչմերուկը մասնակի փակ է լինելու
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Իրականում ինչո՞ւ է Հայաստանում դադարեցվել ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը (տեսանյութ)
Հանրապետության մեծությամբ երկրորդ գրադարանը լուծարում են. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը
Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, փակել են թաղամասի խաչմերուկը։ Նրանք նշում են, որ գերեզմանատան հարակից տարածքում գտնվող սեփականաշնորհված հողերի նշանակությունը չեն կարողանում փոխել, շահագործել, քանի որ գտնվում են սանիտարական գոտում։ Քաղաքացիներից մեկը նշեց, որ սեփականության նախկին ակտերը նոր սեփականության վկայականներով չեն փոխարինվում։ Մարդիկ կարողանում են միայն մշակել, սակայն վաճառել կամ մեկ այլ գործարք չեն կարողանում կատարել։ Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները հանդիպեն իրենց հետ՝ խնդրին լուծում տալու նպատակով։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը։ Այն շարունակում է փակված մնալ։