TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում
14
Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Պատերազմ Արցախում
Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին Բերդերում տեղ են ազատում Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին

2018-ից հետո ինտերնետով խաղադրույքներն աճել են 2037 տոկոսով. կազինոները բերել, մտցրել են ամեն մեկի գրպանը. Արթուր Միքայելյան

«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միքայելյանն ահազանգում է՝ 2018 թվականից հետո Հայաստանում ներդրվել է ազգի ինքնոչնչացման երկու արատավոր երևույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բացակայություն և ինտերնետ շահումով խաղեր. եթե պետությունն այս երկու կարևորագույն ոլորտներում վերահսկողություն ունենալու համար ոչինչ չի անում, ապա կարելի է դրանից անել հետևություն, որ կա՛մ չեն ուզում, որովհետև ունեն բիզնես շահեր, կա՛մ չեն կարողանում։

Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսեց Միքայելյանը՝ խաղամոլության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող օրենսդրական լուծումները և առաջարկվող նոր լուծումները (ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններին հարկել 10 տոկոս շրջանառության հարկով) համարելով ընդամենը պայքարի իմիտացիա։

«Օրինակ, չեմ կարծում, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը կունենա հաջողություն։ Սա հերթական պայքարի իմիտացիան է, որովհետև, եթե պետությունն իսկապես ցանկանում է պայքարել խաղամոլության դեմ, ապա պետք է կտրի դրա հիմքը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ ասաց, որ նման գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարող փակել։ Ես չեմ կարծում, որ հիմա ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագիծը, որն առաջարկում է ոլորտում գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի 10 տոկոս սահմանել, կարող է աշխատել»,- ասաց Միքայելյանը՝ հարց հնչեցնելով՝ արդյո՞ք Կառավարությունն իսկապես ուզում է պայքարել խաղամոլության դեմ։

«Ուզում են պայքարել, ուրեմն պետք է արգելեն ինտերնետ հավելվածների միջոցով խաղամոլությունը, հակառակ պարագայում, օնլայն կազինոներն այս կառավարությունը բերեց և մտցրեց ամեն մի քաղաքացու գրպանը. մարդը 24/7 ռեժիմով ունի հասանելիություն»
,- ասաց Արթուր Միքայելանը։

Ինչ վերաբերում է 2018 թվականից ի վեր Հայաստանում արված խաղադրույքների ծավալներին, ապա, ըստ Միքայելյանի, ՊԵԿ տվյալների համարձայն, 2024 թվականին փաստացի խաղերի մասնակիցներին վճարվել է մոտ 7 տրիլիոն դրամ՝ որպես շահում, ինչի դիմաց խաղացողները կատարել են 7,13 տրիլիոն դրամ խաղադրույք։

«Մինչև 2018 թվականը ինտերնետ շահումով խաղերի ոլոտում կար մոտ 8-10 ընկերություն, 2018 թվականից հետո մնացել է 4 ընկերություն, որից դոմինանտ է 3-ը։ Այս ընկերությունների մասով 2018 թվականից մինչև այսօր ունենք 2037 տոկոսով ինտերնետ շահումով խաղերի խաղադրույքների աճ։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականից»,- ասաց Միքայելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>