Հիմա էլ Ֆրանսիա թռավ, Թրամփ «չկպավ», Մակրոնը՝ կա ու կա

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Երևանում ցուցադրաբար ավտոբուս նստել-նջնելուց հետո,
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Ֆրանսիա է մեկնել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ փետրվարի 10-11-ը նա աշխատանքային այցով գտնվելու է Ֆրանսիայում, որտեղ կմասնակցի «Արհեստական բանականության գործողությունների» գագաթաժողովին: Նախատեսված է Փաշինյանի հանդիպումը՝ Արցախը թուրքերին հանձնելու «գործում» նրա «քավոր» Ֆրանսիայի հեռացող նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ի դեպ, թեմատիկ անեկդոտային դիտարկում «արհեստական բանականության» մասին. ասում են, որ երբ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները ներբեռնում են հիշասարք, «արհեստական բանականության» դիոդները «խփում» են: