Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը»
19
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Թատրոնի գլխավոր արարն է սկսվել` անմեղսունակ ձևանալու. Վահագն Մելիքյան Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Ավագանու նիստում կքննարկվի տրանսպորտի թանկացումը կասեցնելու «Մայր Հայաստան»-ի նախագիծը (տեսանյութ) Սոնա Աղեկյանը ճիշտ է, իսկ Ավինյանն, ինչպես միշտ՝ սխալ. Վարչակա դատարանն է որոշել «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն․ «Կարճ ասած» Մի խումբ մարդիկ օգտվել են թալանից, բայց այն պրոեկտվում է բոլոր արցախցիների վրա․ Սամվել Շահրամանյան ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության 100 հատ Նիկոլ լինի, 1000 հատ Գալյան՝ Սահմանադրությունը չի փոխվելու. Արամ Մանուկյան Եռագույնը՝ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը» Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ Տարրական աշխատանքային պայմաններ չկան, և տեսակավորման գործընթացում նույնպես առկա են լուրջ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան, Գայանա «Следуй за мной»

Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը: Լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը:

Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:

Մեր արձագանքը

Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։ Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։

Եկեղեցու պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։

Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն»։

Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։

Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները։

Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan