Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

«Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երևանի քաղաքային իշխանությունները հերթական անգամ փորձում են բնակչությանը մատուցել իրենց հակաժողովրդական քաղաքականությունը որպես արտոնություն։ Խնդրեմ, ահա այս գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես են, իբր, սոցիալական խմբերին առաջարկում «զեղչված» տրանսպորտային ուղեվարձեր։ Սակայն, երբ խորանում ենք թվերի մեջ, պարզվում է, որ սա ոչ թե արտոնություն է, այլ հերթական խաբեությունը՝ քողարկված «լավագույն առաջարկների» շղարշի ներքո։

Ի՞նչ է իրականում կատարվում Նպատակային խմբերին առաջարկվող «զեղչերը»՝ մոլորեցնող մեթոդներ են. Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը պնդում է, որ թոշակառուները, ուսանողները և դպրոցականները կարող են օգտվել 20-30% զեղչերից, բայց իրականում նրանցից դեռևս պահանջվում է վճարել 100 դրամից բարձր։

Օրինակ՝ ուսանողները, որոնք նախկինում վճարում էին 50 դրամ (տրոլեյբուս), այժմ պետք է վճարեն առնվազն 117 դրամ՝ ըստ ամսական փաթեթների։ Սա նշանակում է ուղեվարձի 134%-անոց թանկացում։ Ավելի շատ վճարելով՝ ավելի էժան «տպավորություն» «Արտոնությունների» այս համակարգը ստիպում է քաղաքացիներին միանվագ վճարել մեծ գումարներ՝ «էժան» ուղեվարձ ունենալու համար։ Սակայն շատերի համար 23,600 դրամ կամ 88,000 դրամ վճարելն ուղղակի անհնար է, հատկապես ցածր եկամուտ ունեցող թոշակառուների ու ուսանողների դեպքում։

Որակ՝ զրո, գին՝ կրկնապատիկ Այս ամենն արվում է առանց տրանսպորտի որակի իրական բարելավման։ Մինչև օրս չունենք բավարար երթուղիներ, նոր ավտոբուսներ, ապահով կանգառներ, իսկ հանրային տրանսպորտի աշխատակիցների աշխատավարձերը մնում են ցածր և դեռ վարորդներին էլ վախեցնում են աշխատավարձերից պահումներով։ Այս «արտոնությունները» ոչ թե սոցիալական քաղաքականության դրսևորում են, այլ ուղղակի մանիպուլյատիվ մոտեցում՝ ստիպելու մարդկանց վճարել ավելի շատ։ Իշխանությունը հերթական անգամ փորձում է խաբել ժողովրդին՝ ներկայացնելով սեփական կոռուպցիոն որոշումները որպես հանրային շահի պաշտպանություն։ Ժողովուրդը պետք է պահանջի ոչ թե թվացյալ զեղչեր, այլ արդար ուղեվարձ՝ առավելագույնը 100 դրամ, իսկ թոշակառուներն ու հաշմանդամներն անվճար, ինչպես պահանջում է «Մայր Հայաստան» շարժումը։

Ակնհայտ է՝ այս քաղաքականությունը ծառայում է ոչ թե շարքային քաղաքացուն, այլ իշխանությունների ու նրանց կողմից սպասարկվող խմբերի շահերին։ Ժամանակն է իրական փոփոխության, այլ ոչ թե թանկ ու անարդյունավետ բարեփոխումների»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>