Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով

Դիտել նաև
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
«Ռուս-ամերիկյան հաջորդ շփումները տեղի կունենան ԱԳ նախարարությունների մակարդակով»․ Պեսկով
Ռուսաստանը ափսոսում է Բաքվում Ռուսաստանի տան փակման համար և դա համարում է թյուրիմացություն, որը հնարավոր է լուծել երկխոսության միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին` փետրվարի 3-ին Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։ «Մենք ցավում ենք դրա համար։ Մենք կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։