Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
16
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Պատերազմ Արցախում
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ)

Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրությունները նաև համապետական նշանակություն են ունենալու: Դա յուրօրինակ ստուգատես կդառնա: Պարզ կդառնան հանրային տրամադրությունները, քաղաքական ուժերի կարողությունները և այլն:

Թեև պաշտոնական առաջադրումների փուլը դեռ չի սկսվել և շատերը դեռ չեն հայտարարել իրենց մասնակցության մասին, բայց արդեն շոշափվում են մասնակիցների ցանկն ու կարգավիճակները:

Գյումրիի ընտրություններին մասնակցել ցանկացողներին կարելի է բաժանել երեք խմբի՝

1.օլիմպիական սկզբունքով մասնակցողներ կամ ձայն փախցնողներ (ներդրվածներ), որոնք գիտեն, որ չեն հաղթահարելու անցողիկ շեմը, բայց տարբեր մոտիվացիաներով մասնակցում են ընտրություններին,

2.զուտ տեղական նշանակության գործիչներ, որոնք որոշակի քվեի հավակնություններ ունեն, կարող են հայտնվել ավագանիում և առաջնորդվում են բացառապես կլանային տրամաբանությամբ,

3.տեղական ու համապետական նշանակության խնդիրներ լուծելու հավակնություն ունեցող ուժեր:

Տարբեր անուններ են շրջանառվում թեկնածուների առումով: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սարիկ Մինասյան, գործարար Տոնոյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, հակաեկեղեցական շարժման ներկայացուցիչ Կարեն Պետրոսյան և այլն:

Թեև իր առաջադրման մասին հրապարակային հայտարարություն չի արել, բայց ակնհայտ է, որ Գյումրիի ընտրություններին մասնակցելու է գործարար, «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանը, ով օրերս Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ կոնֆերանս էր կազմակերպել: Կոնֆերասնում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր Գյումրին ազատ տնտեսական գոտի և հարկային արտոնությունների մասով ազատ քաղաք դարձնելու ծրագիրը: Երեկվանից Գյումրիում Կարեն Սիմոնյանը ստորագրահավաք է սկսել՝ այդ ծրագրի իրագործման պահանջն արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվելիք ավագանու օրակարգում ներառելու համար: Ստորագրահավաքի առարկան ավագանու ուղերձն է:

Պարզ է, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցն ավագանու լիազորությունների շրջանակներում չէ, սակայն ավագանին կարող է հանդես գալ ուղերձով և պահանջել, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի: Ահա այդ ուղերձի նախագծի տակ Կարեն Սիմոնյանն ուզում է, օրենքով սահմանված կարգով, դնել հազարավոր գյումրեցիների ստորագրություն: Դա աննախադեպ գործընթաց է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, քանզի առաջին անգամ համայնքի բնակիչներն իրենց ստորագրություններով ավագանու ուղերձի նախագիծ կմտցնեն օրակարգ:

Կարեն Սիմոնյանը, փաստորեն, գյումրեցիներին առաջարկում է տեր կանգնել մի ծրագրի, որը համապետական նշանակություն է ունենալու: Այդպիսով նա անուղղակիորեն հայտ է ներկայացնում և փոխում խաղի կանոնն ընտրություններից առաջ՝ ցույց տալով, որ առաջ է մղում գաղափարը և վեր է կանգնում կլանային պայքարի տրամաբանությունից: Այս տեխնոլոգիական նորույթը բնական է, որ պետք է անհանգստացներ ու նյարդայնացներ «Քաղաքացիական պայմանագրին»: Պատահական չէ, որ ազատ տնտեսական գոտու ծրագրի ներկայացումը դեռ չավարտված ՔՊԿ-ից անցան գրոհի:

ՔՊԿ-ին ձեռնտու կլիներ Գյումրիում սպասվելիք ընտրությունները ներկայացնել որպես նախկինի ու ներկայի պայքար, կլանների բախում և այլն: Կարեն Սիմոնյանն իր ստորագրահավաքի նախաձեռնությամբ, նոր ոճով, գաղափարն անձից առաջ դնելով՝ կտրուկ փոխում է նախընտրական դասավորությունը՝ ձգտելով «դաբռո» ստանալ ոչ թե կուլիսներում, այլ գյումրեցիներից, որոնց ընտրական իրավունք ունեցողների առնվազն 1 տոկոսի ստորագրությամբ ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի պահանջը կդառնա հանրային լայն քննարկման առարկա: Այսինքն՝ գյումրեցին խաղի նոր կանոն կթելադրի:

Մի խոսքով, ուշագրավ ու վճռորոշ ընտրապայքար է սպասվում:

Կորյուն Մանուկյան
7or.am
https://www.facebook.com/watch/?v=1844980372917425

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan