Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

Դիտել նաև
«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին
Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր
Գյումրիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել
20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել՝ նորածնի մահվան պատճառով
Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Դավթաշենի կամրջից
Փետրվարի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։ Մաշտոցի ոստիկանները ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։