Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին

Ալիևը նորից խաբեց Փաշինյանին. հիմա եվրոպացի դիտորդների թեմայով:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ապագայում պետք է ենթարկվեն ավելի մանրամասն վերլուծության (և ոչ միայն քաղաքական)։ Atlantic Council-ում իր ելույթից հետո Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբստին տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրին»՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ կողմերի ուժերի տեղակայմանը։ «Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում», — ասել է նա։

Նախ, սկսենք նրանից, որ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ կողմերի» մասին, նրանք խոսում են ոչ այնքան եվրոպացի դիտորդների, որքան հայ-ադրբեջանական սահմանին հայ-թուրքական սահմանի կոնֆիգուրացիայի հնարավոր վերարտադրության մասին, որտեղ առաջնագծում ռուս սահմանապահներն են, իսկ հետո՝ հայկական զորքերը։

Այն, որ Ալիևի համար ԵՄ դիտորդները գլոբալ խնդիր չեն, ապացուցվում է նրանով, որ ինքն անձամբ է աջակցություն ցուցաբերել՝ նրանց տարածաշրջան գալուն։ Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունը քննադատող պաշտոնական Բաքուն պետք է լինի անկեղծ և ընդունի, որ եվրոպացի դիտորդները հայտնվել են Հայաստանում Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման արդյունքում։ Այդ ժամանակ, բանակցությունների արդյունքներով, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

Փաշինյանը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը պետք է ինչ-որ բան առաջարկեր դրա դիմաց։ Երևանում հավաստիացնում էին, որ դա կլինի Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում Հայաստանի սահմանների ճանաչումը և ԵՄ դիտորդական առաքելության համաձայնությունը։

Եթե հետ նայենք և տեսնենք, թե ինչպես է անցել «սահմանազատումը Տավուշում», ապա պիտի ֆիքսենք, որ դրան նախորդել է ռուսական սահմանապահների դուրսբերումը, այլ ոչ այն, որ Կիրանցից դուրս են բերվել եվրադիտորդները։ Տրամաբանությունը հուշում է՝ կողմերի նախնական պայմանավորվածությունը կարող էր լինել այն, որ Փաշինյանն ապահովում է ռուսական զորքերի դուրսբերումը բոլոր այն տարածքներից, որտեղ նրանք հայտնվել են հայկական կողմի խնդրանքով 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, իսկ դրա դիմաց Բաքուն համաձայնում է ԵՄ դիտորդներին։ Եթե այս հիմնավոր կասկածը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ այստեղ էլ Ալիևը խաբել է Փաշինյանին, և ռուսական զորքերի դուրսբերումից հետո նա պահանջում է նաև դիտորդների դուրսբերումը։ Եվ նախորդ գործընթացների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն կհասնի իր նպատակին։

Ավելին, «Փաշինյանի երազանքի աշխարհը», որին նա անդրադարձել էր՝ առաջարկելով «սկսել ամեն ինչ մաքուր էջից» Երևան-Բաքու հարաբերություններում, փչացնում է նույնիսկ ամերիկյան Stratfor-ը, որը նոր հրապարակմամբ գնահատել է հայ-ադրբեջանական էսկալացիայի հավանականությունը մոտ ապագայում։ Ըստ Stratfor-ի՝ թեև Փաշինյանի հայտարարություններում ընդգծվում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը տեսականորեն մոտ է, սակայն լիակատար սահմանազատման հետ կապված հարցերն, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտեն համաձայնության հասնելուն մոտ ապագայում։

Իսկ արդյունքը հետևյալն է. Արցախը հանձնված է, ռուս խաղաղապահները դուրս են բերվել Արցախից, ռուսսահմանապահները դուրս են բերվել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք տարածքներից, բայց Ռուսաստանը փոխարենն ամրապնդվել է Հարավային Կովկասում՝ Իրանի հետ պայմանագրի շնորհիվ, իսկ Հայաստանը չի ստացել տարածքային ամբողջականության ճանաչում Բաքվի կողմից, չի հասել ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ օկուպացված տարածքներից, չի ստացել «խաղաղության պայմանագիր», իսկ հիմա էլ Երևանը ստիպված է լինելու հրաժարվել նաև եվրոպական դիտորդներից…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>