Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ բռնցքամարտի տերմինաբանությամբ ասած՝ Ալիևը Փաշինյանին գցել է անկյուն ու անընդհատ հարվածում է:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Եթե հրաժարվում ենք Մինսկի խմբից, ավտոմատ դառնում ենք ագրեսոր, Ադրբեջանը պահանջելու է հրաժարվել նաեւ նոյեմբերի 9-ից:
Նա թուրքերին գովում է, որ երբ իր իշխանությանը վտանգ սպառնա, նրանց միջոցով ընդդիմությանը ճնշի:
Հաջորդը լինելու է Մեղրիի միջանցքը:
Դա ստոր մարդու հայտարարություն է:
Ադրբեջանը համաձայն չէ Ռուսաստանի առաջարկին, Փաշինյանն էլ ասում է՝ թեկուզ թուրքերը լինեն, միայն ռուսները չլինեն:
Մհեր Գրիգորյանը շահագրգռված է, Շահին Մուստաֆաեւը նրան շահագրգռում է:
Դեպի Վրաստան ճանապարհը կորցնում ենք, ժողովուրդ, ուշքի եկե՛ք այդ տղան խաբում է:
1988-ին սահմանը գծվել է, եթե դա չես ընդունում, ուրեմն հա պիտի տաս:
Ադրբեջանին կզիջենք մոտավորապես 2000 քկմ տարածք...
Չեն ասում՝ «Վիվարոն» ինչքան է գողացել, «Տոտոն»՝ ինչքան, թե դրանց հետեւին ով է կանգնած:
Հայտարարագրումը ավելացնելու է կանխիկի շրջանառությունը, ստվերը մեծանալու է ավելի շատ, քան բյուջեն լրացուցիչ եկամուտ է ստանալու:
300 դրամից 150-ի իջնելը ցույց տվեց՝ հաշվարկը ճիշտ չէ, ժողովրդի բողոքն արդարացված է:
Ձեզ համար երկրորդ Նիկոլ են պատրաստում:
Ահա Փաշինյանի իշխանության արդյունքները՝ թվերով... սա կատաստրոֆա է:
Պարտքի սպասարկումը 11 անգամ ավելացել է:
Փետրվարի 20-ին եկե՛ք հանրահավաքի: