Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Դիտել նաև
Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր
Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել. հնչել են կրակոցներ
Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
33-ամյա տղամարդը կրակ է բացել հարևանի տան ուղղությամբ
Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից ազատված որդին է
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել են: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: