Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը»
19
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Թատրոնի գլխավոր արարն է սկսվել` անմեղսունակ ձևանալու. Վահագն Մելիքյան Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Ավագանու նիստում կքննարկվի տրանսպորտի թանկացումը կասեցնելու «Մայր Հայաստան»-ի նախագիծը (տեսանյութ) Սոնա Աղեկյանը ճիշտ է, իսկ Ավինյանն, ինչպես միշտ՝ սխալ. Վարչակա դատարանն է որոշել «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն․ «Կարճ ասած» Մի խումբ մարդիկ օգտվել են թալանից, բայց այն պրոեկտվում է բոլոր արցախցիների վրա․ Սամվել Շահրամանյան ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության 100 հատ Նիկոլ լինի, 1000 հատ Գալյան՝ Սահմանադրությունը չի փոխվելու. Արամ Մանուկյան Եռագույնը՝ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը» Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ Տարրական աշխատանքային պայմաններ չկան, և տեսակավորման գործընթացում նույնպես առկա են լուրջ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան, Գայանա «Следуй за мной»

«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն էր այն գործիչը, որ մեր իրականություն ներմուծեց «իրական ու պատմական Հայաստանների» դիսկուրսը: Կարծիք կա, որ այս կերպ նա փորձում է կտրել Սփյուռքին Հայաստանից, ամեն ինչ անում է, որ Սփյուռքը դադարի մեր պետության համար գործոն լինել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս հարցին անդրադառնալիս առաջարկում է սկսել «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգից: «Մեր ընթերցողները կարող են որոնողական համակարգում փնտրել SETA հետազոտական կենտրոնը: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ կա մեր նշած՝ «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգին: Այնտեղ բառացիորեն նշում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այն քաղաքական գործիչն է Հայաստանում, որ կարողացավ խզել այդ կապն իրական ու պատմական Հայաստանի միջև: Դա խիզախ քայլ են որակում: Ուզում եմ հասկանանք, թե այդ հայեցակարգը, որպես այդպիսին, որտեղից է գալիս, ովքեր են դրա իրական կնքահայրերը: Ընթերցողներն էլ, սա նկատի ունենալով, պետք է վերլուծություններ անեն այս իշխանության ծագումնաբանության առումով:

Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ կապերը խզելուն, նույն թուրքական պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Սփյուռքը բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որ, ինչպես իրենք են կոչում, «ռևանշիստական ուժերը» սնվում են Սփյուռքի միջոցով և այլն: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ, այո՛, ցանկանում են ընդհանրապես խզել կապերը հին, ավանդական Սփյուռքի հետ, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Մյուս կողմից՝ լիակատար անտարբերություն է Ադրբեջանում ընթացող դատավարությունների նկատմամբ։ Սա նույն՝ Արցախը մոռանալու, դրա մասին այլևս չխոսելու «քաղաքականության» տիրույթո՞ւմ է՝ չկա հարց, չկան խնդիրներ։ Դատավարության, Արցախը մոռացության տալու մասով քաղաքագետն առաջարկում է հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայել:«Սովոր ենք շատ դեպքերում վերլուծել իրողությունները՝ ելնելով ազգային, պետական շահերից, այսպես ձևակերպեմ՝ գոնե հրապարակային դաշտում վերլուծությունները հիմնական այս տիրույթում են ընթանում: Եկեք փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել:

Քաղաքականությունը որոշակի էլիտար խմբերի պայքարն է իշխանության հասնելու համար: Եթե այս տրամաբանությամբ մոտենանք գործընթացներին, ստացվում է հետևյալը՝ ազատվելով Արցախի Հանրապետությունից, ազատվելով Արցախում գործունեություն ծավալած որոշակի քաղաքական գործիչներից, միավորումներից և այլն՝ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական պայքարի շրջանակներում ազատվել է մրցակիցներից: Ասեմ ավելին՝ եթե մի փոքր հետ նայենք՝ մեր նորանկախ պետության պատմությանը, կտեսնենք հետևյալը, որ 1998 թվականին, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այն Հայաստան եկավ նաև Արցախից: Այդ ալիքը «սրբեց» նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրերին: Հետագայում տեսանք, որ, ցավոք, իշխանությունից «սրբվեցին», բայց քաղաքական, պետական, հասարակական համակարգում շատ խոր արմատներ են տվել: 1998 թվականին դրա փորձը եղել է: Եթե այս տրամաբանությունից դիտեք, Նիկոլ Փաշինյանին ձեռք էր տալիս Արցախի անկումը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկումը՝ ելնելով նրանից, որ քաղաքական դաշտում նա ազատում է իր համար մանևրելու տարածքը, որովհետև այն ուժերը, որոնք կարող էին իր համար մրցակից լինել, այլևս գոյություն չունեն: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք իրադարձությունները, կհասկանանք, թե այս լռությունը, հանգիստ վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ որտեղից է գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում այսօր գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները, արտաքին մարտահրավերները չեն պակասում, եթե չասենք՝ ավելանում են։ Զուգահեռ իրականությունում Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ի՞նչ իրավիճակում ենք հիմա: «Եթե Փաշինյանը նման գնահատական է տալիս, ապա ունենք առնվազն իրավունք մտածելու, որ նույն մտայնությունը նա ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կոչ էր անում քաղաքացիներին զինվորագրվել, որպես կամավորներ գնալ մարտի դաշտ: Փաստորեն, այդ պատերազմն ընկալում էին որպես հնարավորություն իրական անկախություն ձեռք բերելու, բայց իրական անկախությունն, իրենց ընկալմամբ, Արցախի հանձնումն է: 2023 թ. հայտնի իրադարձություններից հետո իրեն ֆիկտիվ հանրապետական անվանող Գևորգ Պապոյանը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իրական անկախությունը, եթե ուզում եք իրականությունը իմանալ, ձեռք է բերվել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Նիկոլ Փաշինյանը և Գևորգ Պապոյանը նույն բանն են ասում: Ի՞նչ է իրենց համար անկախությունը նշանակում: Իրենց ընկալմամբ, դա այն է, որ Ռուսաստանից կախվածության մեջ չենք լինելու: Ի՞նչ է ստացվում. երբ, իրենց ձևակերպմամբ, Ռուսաստանից կախված էինք, ունեինք Արցախի Հանրապետությունը, 120 հազար մարդ իր պատմական հայրենիքում էր ապրում, ադրբեջանցիներն էլ Ջերմուկում չէին, դա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար անկախություն չէր: Իրենք և իրենց գաղափարակից անձինք, որոնք, չգիտես ինչու, դիրքավորվել են ընդդիմության դաշտում, թեև հոգու խորքում, նաև իրենց հայտարարություններից ելնելով հասկանում ենք, որ ոչ պակաս նիկոլական են, քան Նիկոլ Փաշինյանը, գուբերնիա էին անվանում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչը երկար ժամանակ մտածել է:

Այստեղ վերադառնամ մեր զրույցի երկրորդ մասին: 1998 թ. փոփոխությունների ալիքը «սրբեց», տարավ այդ մարդկանց պետական կառավարման համակարգից, իշխանությունից, բայց հասարակական դաշտում այդ մարդիկ արմատավորվել էին, ինչի արգասիքն էլ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձնացրել էիք սոցիալական խնդիրները: Սա լավ հնարավորություն է քաղաքական ուժերի համար նախ փորձել իրենց ուժերը՝ հասարակությանը համախմբելու նաև սոցիալական հարցերի օրակարգի շրջանակներում, չհակադրել սոցիալականը և ազգայինը: Մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Տրանսպորտի թանկացումն անդրադառնում է մեկ միլիոն մարդու զգալի մասի ամենօրյա կենցաղային իրողությունների վրա: Եթե որոշ քաղաքական ուժեր հավակնում են գալ իշխանության, բայց այս հարցում չեն կանգնում քաղաքացիների կողքին, ապա քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե իրականում ինչով են զբաղված այդ քաղաքական ուժերը և որքանով նրանց հայտարարություններն աղերս ունեն իրականության հետ»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan