Կրակոցներ, սպանություններ կբեմադրի Փաշինյանն ընտրությունները տապալելու համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ)
22
Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Կրակոցներ, սպանություններ կբեմադրի Փաշինյանն ընտրությունները տապալելու համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ) Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

Հայաստանում շրջում է նոր ազգային և սոցիալական հեղափոխության ուրվականը... Բայց...

Արդեն չորրորդ օրն է ինչ ընթանում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարը, երբ երեկ կայքերից մեկը հրապարակեց մի լուր, համաձայն որի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում, որի արժեքը կազմում է մոտ 490 հազար դոլար:

Ընդ որում, կայքը նշում է, որ այս լուրը վերցվել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։

Եթե սրան ավելացնենք նաև մոտ 20 հազար դոլարանոց ուղետոմսի արժեքը, մոտ 80 հազարանոց մեքենա գնելու մտադրությունը, ապա բոլորի համար պարզ է դառնում, թե ովքեր են իրականում ղեկավարում Հայաստանը:

Դրան պետք է ավելացնել նաև Նիկոլ Փաշինյանի խոսույթը ցեղասպանության վերաբերյալ, որ նա հնչեցրեց շվեյցարահայության հետ հանդիպման ժամանակ:

Իսկ օրեր առաջ նա ԱՄՆ-ում, կրկին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նշեց, թե 2020 թվականի պատերազմի  արդյունքներով և Արցախի կորստով, իբր Հայաստանը հնարավորություն է ստացել ձեռք բերել «իրական անկախություն»:

Այս վերջին հայտարարությունով, Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ իր համար Արցախի կորուստը «կանխատեսելի գործնթաց էր», որի նպատակը, Հայաստանի «իրական անկախության» գործընթացի սկսելն է եղել:

Այսինքն, ստացվում է, որ մոտ 5000 զոհերը նույնպես զոհվել են, հանուն «ոչնչի», քանզի եթե այդ պատերազմը չլիներ և Արցախը չկորսվեր, ապա Հայաստանի «իրական անկախության գործնթաց  չէր սկսվի»:

Նիկոլ Փաշինյանն այս խոսոտովանություններով, փաստացի  վերջնականապես կազմաքանդում է իր իշխանության լեգիտիմությունը, քանզի ցույց է տալիս իր բացահայտ հակահայ կեղվածքը: Կեցվածք, որ նույնիսկ Թուրքիայի ամենաերդվյալ իրական գործակալը, եթե ներմուծվեր Հայաստանի իշխանական համակարգ, ռիսկ չէր անի նման քայլերի դիմել և այսպիսի խոսույթով հանդես գալ:

Փաշինյանը փաստացի ոչ միայն ցույց է տալիս, թե իրականում ինքն ով է, այլև յուրովի խաղում է Հայաստանում ապրող մարդկանց արժանապատվության հետ:

Սրանով նրա իրական պատվիրատուները փորձում են ցույց տալ ողջ աշխարհին, որ Հայաստանն ու հայերը անինքնասեր, արժանապատվություն չունեցող և վախկոտ ժողովուրդ են, որի հետ իմաստ չունի դաշնակցային հարաբերություններ հաստատել:

Հասկանալի է, թե ում է շահավետ «փաշինյան» օպերացիան: Քանզի, եթե այս մեսիջը հասնի տեղ, ապա Հայաստանը կդառնա անպաշտպան և շատ արագ կհայտնվի Թուրքիայի թիրախում:

Այն, որ հայ ժողովուրդը անչափ հնազանդ ժողովուրդ է, անհերքելի փաստ է:

Սա գալիս է մեր պատմական անցյալից, ավանդույթներից և  գրագետ քաղաքական վերնախավի բացակայությունից:

Սակայն ամեն մի ժողովուրդ ունի նաև անվտանգության հարցերում զիջելու իր շեմը, քանզի դրանից այն կողմ այդ ժողովուրդը կարող է ենթարկվել նոր ողբերգության:

Փաշինյանի թիմը, լկտիացած իր անպատժելիությամբ, կորցրել է նույնիսկ այդ շեմից անցնելու զգացողությունը:

Իսկ ժողովուրդի մոտ առաջ է եկել վճռական ընդվզելու պահը, որը պայթելու է շատ անսպասելի ձևով:

Հասկանալի է, որ այդ պայթունը չի ունենալու կոնկրետ քաղաքական գույն:

Քանզի Հայաստանում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը հասցրել են արժեզրկվել մարդկանց աչքերում:

Այսօր շատ քիչ ուժեր են մնացել, որոնք դեռ չեն ամաչում հայտնել իրենց մասին և ժողովուրդի առջև հանդես գալ առաջարկներով:

Դրանցից մեկը «Մայր Հայաստանն» է:

Սակայն նույնիսկ այս ուժը, որն ստեղծվել է երկու տարի առաջ, իր վրա զգում է շարքային քաղաքացիների հարցական հայացքը, թե ունա՞կ է արդյոք միայնակ բավարարել ժողովրդի պահանջը:

Խնդիրը բարդանում է նաև այն անգամանքով, որ մարդիկ  սկսել են չվստահել ցանկացած  քաղաքական խոսույթի ընդհանրապես: Քանզի բոլոր մյուս ուժերի խոսույթները, նախկինում, թե իրենց բովանդակությամբ, և թե իրենց ձևով տապալվել են:

«Մայր Հայաստանը», հաշվի առնելով դա, փորձում է մաքսիմալ  մարդկային պահանջներով հանդես գալ, որտեղ չկան այն քաղաքական բանաձևերը, որից խրտնում են քաղաքացիները:

Սակայն բանից պարզվում է, «Մայր Հայաստանի» այս նոր մոտեցումից սկսել են խրտնել արդեն մյուս քաղաքական ուժերն ու շրջանակները, որոնք անկեղծորեն համարում են, որ օրինակ միայն տրանսպորտի ուղեվարձի մասին խոսելը ճիշտ չէ:

Այդ շրջանակաները սակայն մոռանում են, թե ինչու իրենց քաղաքական և ազգային խոսույթները լայն աջակցություն չստացան մարդկանց մոտ և այս իշխանությունն արդեն 7-րդ տարին է, ինչ գտնվում է իշխանության ղեկին:

Թվում էր, թե գոնե այնցյալ դասերը պիտի բոլորին սթափեցնեն, սակայն՝ ոչ:

Պարզվում է, որ բոլորը մերժում են այս իշխանությանը, սիրում են Հայաստանը, սակայն մեկ պայմանով, որ իշխանափոխությունից հետո իրենք գան իշխանության:

Եթե իրենք չպիտի փոխեն իշխանությունը, ապա ճիշտ է որ Փաշինյանը մնա իշխանության:

Այս մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է մեկ բան. Հայաստանում չկա վերկուսակցական իրական հայրենասիրական քաղաքական վերնախավ:

Հայաստանում այսօր մոլեգնում է կուսակցական հայրենասիրությունը, որտեղ Փաշինյանի հանդեպ քննադատություններն ու մեղադրանքները կրում են վերացական բնույթ:

Մյուս կողմից լայն հանրության մեջ առաջ է եկել նոր ընդվզման գաղափարը, որտեղ սակայն չպիտի լինեն մերժված շրջանակները, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչու է  հանրությունը մերժում ցանկացած տիպի քաղաքական խոսույթ:

Աշխարհի բոլոր երկրներում մարդիկ գրեթե նույնանման շարժառիթներով են հանդես գալիս, որտեղ իրենց սոցիալական շահերը առաջնային դեր են կատարում:

Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ երկրի քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչների սոցիալական կարգավիճակը էապես է տարբերվում շարքային քաղաքացիների սոցիալական վիճակից:

Արդյունքում առաջ է եկել խորը անջրպետ մարդկանց և այսպես կոչված վերանախավի միջև, որն ունի ունի օբյեկտիվ բնույթ:

Քանզի հիմնական ընդդիմադիր շրջանակները չունեն սոցիալական այն խնդիրները, որոնք ունեն այսօրվա քաղաքացիները:

Ընդ որում, այս հարցում իշխող և ընդդիմադիր վերնախավերը գտնվում են գրեթե նույն սոցիալական շերտի տիրույթում:

Հենց այդ պատճառով էլ շարքային քաղաքացիները չեն վստահում ոչ մեկին, քանզի տեսնում են դա և հետևություն կատարում:

Այսպիսով, Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ երկրում շրջում է նոր հեղափոխության ուրվականը, սակայն քաղաքական վերնախավի մեծ մասը չի կարող դրանից օգտվել:

Ինչպես կհանգուցալուծվի այս հակասական իրավիճակը պարզ կդառնա մոտ ժամանակահատվածում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>