Մեկ դրվագ ԱՄՆ-ում Փաշինյանին «ջերմ» դիմավորելու հետ կապված՝ համարժեք մեղադրանքներով

Կնոջ հետ ԱՄՆ հարկատուների հաշվին շրջագայույթան մեկնած Փաշինյանը անհեթեթ հայտարարություններ է անում, օրինակ այն մասին, որ 44-օրյա պատերազմը տանուլ է տվել, որպեսզի Հայաստանի համար ինքնիշխանության հնարավորություն ապահովի: Հնարավոր է, որ ապագայում նրա այդ հայտարարությունը հայտնվի դասագրքերում: Բնականաբար, դատական հոգեբուժության մասին դասագրքերում:
Ի դեպ, ԱՄՆ-ում մի խումբ երիտասարդ հայեր «ջերմորեն» են դիմավոր Փաշինյանին, ինչն արձանագրվել է լուսանկարում:
Պլակատներին մասնավորապես գրված է այն մասին, որ ժողովրդավարությունը վթարվել է, թշնամական գերության մեջ հայտնված հայերը լքված են փաշինյանական իշխանության կողմից, Արցախի հանդեպ կատարվել է դավաճանություն, հայկական տարածքները զավթված են թշնամու կողմից: Ու, իբր այդ բոլոր աղետները քիչ էին, Փաշինյանը մի հատ էլ Հայոց ցեղասպանությունն է ուրանում: