7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ)

«Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ»,-Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ի՞նչն է ավելի խելամիտ այսօր. գնալ Եվրոպա, թե՞ այն գտնել մեր մեջ» հոդվածը։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ․

 «Արդյո՞ք կարելի է առարկել այնպիսի մի կառույցի դեմ, ինչպիսին Եվրոպական միությունն է։ Մարդկային առումով դժվար է խոսել մի բանի դեմ, որը մարմնավորում է բարեկեցություն, անվտանգություն և արդարություն։ Առավել ևս՝ այնպիսի հասարակությունում, որը վերջին 34 տարիների ընթացքում ձգտում է նույն իդեալներին, բայց չի կարողանում հասնել դրանց։ Սակայն գոյություն ունի իրականություն, որը պահանջում է բանականություն մեր գնահատականներում և պատասխանատվություն մեր գործողություններում։

Համաշխարհային հիմնակարգը և խաղի կանոնները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել են Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե նոր Յալթայի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ԱՄՆ-ի հեգեմոնիան անժխտելի և անկոտրում էր։ Բայց վերջին տասնամյակը միջազգային հարաբերություններն անընդհատ պահում է սրման վիճակում։ Այն կենտրոնները, որոնք թվում էին սպառված իրենց ազդեցության և հավակնությունների մեջ, նորովի վերածնվում են և փոխում իրավիճակը։

Խելամիտ ու բանական մոտեցումը Հայաստանի համար այս պայմաններում ենթադրում է խուսափել կտրուկ քայլերից, հատկապես այնպիսիներից, որոնց հեռանկարային ձեռքբերումները ակնհայտ չեն, բայց դրանց գործարկման հետևանքները կարող են կործանարար լինել։ Կա զգացողություն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, առաջնորդվում են անբացատրելի ներքին համոզմամբ, որ Ռուսաստանի տիրապետության դարաշրջանը տարածաշրջանում ավարտվում է, որ այլևս կարելի է հաշվի չնստել նրա հետ, քանի որ նա կորցնում է իր գործոնայնությունը և փուլ առ փուլ կփլուզվի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Սա միամտություն է, որը սահմանակից է անպատասխանատվությանը։

Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը, եթե՝

⁃ ԵՄ-ի ընդլայնման իսկ հեռանկարներն անորոշ են (9 երկիր սպասում է անդամակցության արդեն երկար տարիներ և տասնամյակներ),

⁃ ԵՄ-ի ինստիտուտներն իրենք կարիք ունեն նոր վերաիմաստավորման և ակնհայտ վերափոխման,

⁃ Աշխարհում ընթացող իրադարձությունները հանգեցնելու են Յալթա-2-ի՝ նոր գլոբալ կարգի սահմանման համար, և դեռևս անհասկանալի է, թե մեր տարածաշրջանին և Հայաստանին ինչ տեղ է վերապահվելու այդ կառուցվածքում։

Եվրոպայի սեփական դժվարությունները

Արդեն այժմ ԵՄ-ի ներսում ակնհայտ է անդամ պետությունների միջև զգալի տարբերությունը «քաշային կարգերում»։ Ներքին դիֆերենցիացիան էլ ավելի է խորանալու ԵՄ նոր անդամների միացմամբ, ինչը լրացուցիչ տնտեսական բեռ է դնելու հին անդամների վրա։ Այդ իսկ պատճառով, ԵՄ-ի ընդլայնման բանական օրակարգը ձեռք է բերում երկակի նշանակություն, որտեղ առաջնային հարցը դառնում է ոչ թե այն, թե նոր անդամները ինչ կստանան ԵՄ-ից, այլ՝ ինչ կտա ԵՄ-ն իր քաղաքացիներին նոր անդամների միանալուց հետո։ Սա լուրջ մարտահրավեր է Միության ֆինանսատնտեսական կայունության և միասնական ու համախմբված մնալու հեռանկարի համար։ Այդ մարտահրավերը հատկապես սրվում է, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է վերանայել իր պարտավորություններն ու մոտեցումները եվրոպական մայրցամաքի նկատմամբ։

Եվրոպայի նեո-լիբերալ օրակարգը դարձնում է ժամանակակից ժողովրդավարական կենսակերպի մոդելը ավելի վիճարկելի այն երկրների համար, որոնք պահպանողական հասարակական կարգի կողմնակից են։ Այդ երկրներում ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքը և կրոնը, արևմտյան աշխարհում արագորեն կորցնում են իրենց արդիականությունը և նախկին նշանակությունը։ Ցավոք, հենց այս իմաստով լիբերալ ժողովրդավարությունը, որն «մերժում» է այդ արժեքները, այլևս այն բրենդը չէ, որը կարելի է «արտահանել», այն իդեալը չէ, որին ձգտելու են ոչ եվրոպական երկրները, և այն մեխանիզմը չէ, որը Եվրոպայից դուրս ապահովում է խաղաղություն և կայունություն։

Եվրոպայում միգրացիոն իրավիճակը ստեղծում է կյանքի երկրորդ հարթությունը, որտեղ ի հայտ են գալիս երկրորդականության կանոնները, հանրային խիստ բևեռացումը և ներհասարակական կոնֆլիկտայնության բարձր ռիսկերը։ Երկու զուգահեռ իրականություններ՝ ավանդական և միգրանտական, դառնում են երկարաժամկետ բարեկեցության, անվտանգության և ժողովրդավարական կենսակերպի լուրջ մարտահրավեր։ Հենց այստեղ է ժողովրդավարական Եվրոպայի գոյաբանական (էքզիստենցիալ) մարտահրավերը՝ ով ում։ Կհաջողվի՞ Եվրոպային ձուլել (ասիմիլացնել) միգրանտներին և նրանց դարձնել նոր, վստահելի քաղաքացիներ, թե՞ նրանք կփոխեն Եվրոպայի ավանդական կենսակերպը։

Եվրոպական Միության համար մանևրելու և իր արժեքների անաղարտությունը պահպանելու հնարավորությունները նեղանում են, ինչպես նաև սահմանափակվում են նրա գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները։ Ժամանակակից միջազգային հարաբերությունների անկայունության պայմաններում ավանդական միջազգային կառույցների դերը վերագնահատվելու է, և ԵՄ-ն չի կարող մնալ այդ գործընթացներից դուրս։ Իր ներգրավվածությունը հասկանալու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ինքնա-ռեֆլեքսիա՝ վերագնահատելով որոշումների նախապատրաստման ու ընդունման արդյունավետությունը, այդ թվում՝ հիմնարար կոնսենսուսի սկզբունքը պահպանելու կամ նրանից հրաժարվելու տեսանկյունից։

Սեղանի շուրջ՝ առանց Եվրոպայի

Յալթա-2-ի ժամանակ, անկասկած, կքննարկվեն հիմնականում Եվրասիական մայրցամաքի հարցերը, և շատ հավանական է՝ առանց Եվրոպայի։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ռազմավարական ազդեցության գոտում։ Ինչ՞ կլինի մեզ համար այդ դեպքում։ Սեղանի շուրջ կրկին կլինեն երեք հսկաները, բայց այս անգամ՝ ԱՄՆ, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվրոպան բացակայելու է ոչ թե այն պատճառով, որ նա արժանի չէ, այլ մի շարք այլ պատճառներով։

Առաջին, Եվրոպայում չկա այն առաջնորդը, ով կարող էր խորհրդանշել նրա ուժն ու համախմբվածությունը, ով կխոսեր Եվրոպայի անունից և Եվրոպայի համար։ Եվրոպան չունի իր դեմքը։

Երկրորդ, աշխարհը աստիճանաբար ականատես է լինում եվրոպական ինքնության անբիծ կերպարի քայքայմանը։ Եվրոպայի պատմական նշանակությունը և արժեքը՝ որպես սոցիալական կյանքի բարձրագույն ստանդարտների օրրան, մարում է։ Այս միտումներն առաջիկայում միայն կխորանան։

Երրորդ, Եվրոպան լիովին կախված է դարձել նոր Յալթայի երեք մասնակիցներից՝ սեփական անվտանգության ապահովման, ապրանքների շուկայի և բնական ռեսուրսների ձեռքբերման առումներով։ Նա աստիճանաբար կորցնում է երբևէ անժխտելի մրցակցային առավելությունները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan