«Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ)
14
Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած» Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» 50 դրամանոցահավաք՝ Ավինյանի համար. երիտասարդների ինքնատիպ ակցիան Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է: Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է «Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան «Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել Միջանցքի հարցը վաղուց լուծված է. Ալեն Ղևոնդյան Արցախի 3 նախագահներին դատում են Բաքվում, մյուսին` Երևանում. Իշխան Սաղաթելյան Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Ապրանքը տանում լոմ ենք հանձնում՝ ամսվա ծախսը հոգում․ Թող վերանայեն օրենքը․ տնտեսվարող. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել

Թողեցինք՝ աշխատեց, դուրներդ եկա՞վ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ է բարեփոխումը․ հասարակական կյանքի ինստիտուտների, հիմնարկների վերափոխումն է, վերակառուցումը՝ առանց գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքի հիմքերի ոչնչացման։ Բառարանային բացատրությունն է։ Փոփոխությունը չի կարող համարվել բարեփոխում, եթե վատացնում է այն մարդկանց վիճակը, որոնց պետք է անդրադառնա այդ բարեփոխումը։ Տնօրենն աշխատողներին աչքալուսանք է անում, որ նոր համակարգիչներ է գնել․ աշխատողները ուրախանում են, աշխատում էին 2000-ականների սկզբի «Պենտյում»-ներով։ Բարեփոխո՞ւմ է։ Բարեփոխում է։ Ամսվա վերջում, սակայն, յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձ վճարում է 30 հազար դրամ պակաս ու ասում է՝ մի տարի այդպես է լինելու, որովհետև համակարգիրչները ձեր անունով ապառիկ եմ վերցրել։ Ստացվեց՝ բարեփոխում չէ։ Ըմբոստանում են, տնօրենն է վճարում։ Երբ ավինյանենք քաղաքացու հաշվին տրանսպորտ են առել, դա բնավ բարեփոխում չէ։ ՔՊ-ն ժողովրդի կյանքը միայն բարդացնում է։

Նիոլ Փաշինյանն ասում էր՝ Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է սկսի կես միլիոն դրամից։ Նվազագույն աշխատավարձը պաշտոնապես 75 հազար դրամ է։ Իսկ որքա՞ն է նախարարինը․ 1,5 մլն, 20 անգամ ավելի։ Նվազագույն աշխատավարձ ու դրանից ցածր է ստանում 100 հազարից ավելի մարդ։ Եկեք մի հաշվարկ անենք։

Մարդը ստանում է 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։ Խնամքին ոչ մեկ չկա, փողը ուրիշի վրա չի ծախսում, այլ միայն իր․ իր օգտին եմ հաշվում։ Ամեն օր օգտվում է տրանսպորտից և ծախսում ամսական 6 հազար դրամ։ Այս թանկացման արդյունքում պետք է վճարի 9 հազար դրամ, լրացուցիչ 3 հազար դրամ։ Ապրում է 80 քառակուսի մետր բնակարանում․ առաջ վճարում էր ամսական 200 դրամ աղբի փող, հիմա՝ 1040 դրամ։ 3 սենյականոց բնակարանի համար պետք է վճարի 300 հազար դրամից ավելի գույքահարկ տարեկան, քանի որ նրա հորական տունը Երևանի կենտրոնում է։ Դա կազմում է ամսական 25 հազար դրամ։ Ամիսը մեկ հատ ձեթ է օգտագործում․ ամիսներ առաջ 600 դրամ էր, հիմա՝ 900-1100։ Սննդամթերքը ևս թանկացել է։ Էս սաղ երբ գումարում ես, թանկացումների մեծ մասը չհաշվեցի, նշանակում է նա կամ պետք է երկրորդ, երրորդ աշխատանք ման գա, կամ խրվի անհույս պարտքերի մեջ, իր ստացած 75 հազարը վաղուց չի բավականացնում։ Նիկոլ Փաշինյանը լրցուցիչ ծախս է ավելացրել նրա վրա։ Քաղաքացին ասենք ստանում է միջին ամսական աշխավավարձ, 280 հազար դրամ։ Էն լրացուցիչ ծախսերը որ Նիկոլը բարդել է նրա վրա, հանում ենք դուրս, ստացվում է՝ ամեն ամիս պետք է 80-100 հազար դրամ ավելի փող դուրս տա։ Սիրելի ժողովուրդ, ընտրել եք իշխանություն, որը քո գրպանի վրա լրացուցիչ ծախս է։ Անիմաստ ծախս, բեռ։

Հիմա մի քիչ հետ գնացեք, մի 7 տարի, մինչև 2018 թվական, հենց էս օրերին Նիկոլը միտինգ էր անում Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հետ՝ ո՛չ թալանին, ո՛չ թանկացումներին պլակատներով։ Ձեզ մեկ խնդրել է մասնակցել հեղափոխութանը, դրանից հետո երկու անգամ էլ ձեզանից ձայն են խնդրել ու ընտրվել․ ասել են կկարգավորենք տրանսպորտը, կբերենք նոր ավտոբուսներ․ որևէ անգամ ասել ե՞ն դուք եք փողը տալու։ Ոչ, ասել են՝ քաղաքի բյուջեն լափում են, մենք լափը կկտրենք, տրանսպորտի հարցը կլուծենք, լափը կկտրենք՝ աղբահանության հարցը կլուծենք, լափը կկտրենք՝ ասֆալտ կանենք․ չեն ասել՝ վարկ կվերցնենք՝ ավտոբուս կառնենք, հետո հա՛մ վարկը կփակես, հպարտ քաղաքացի ջան, հա՛մ ավտոբուսի գինը՝ առանձին։ Վարկ կվերցնենք, ասֆալտ կանենք, նախկին վերցրածներն էլ աուդիտ կանենք։ Ասել են՝ շենքերի բակերը բարեկարգելու ենք, չեն ասել, որ գույքահարկը կթանկացնենք 90 անգամ։ Ձեզ ասել են հա՛մ էս կանենք, հա՛մ էն կանենք, համ էլ ինչ ասք՝ կանենք։ Սի՛րելի ուսուցիչներ, Նիկոլը խոստացել է, որ ձեր աշխատավարձը կկրկնապատկվի, կեռապատկվի։ 30 հազար ուսուցչից քա՞նիսի աշխատավարձն է կրկնապատկվել, եռապատկվեու խոսք չկա, 20 հոգո՞ւ, այն էլ եսիմինչ թեստավորումներ անցնելուց հետո։ Ասել են թոշակները կտրուկ կբարձրացնենք, հիմա ասում է՝ առևտուրը քարտով արա, որ մի քանի կոպեկ հետ գա քարտիդ նստի ու դա համարում են բարձրացում։ Ձեզ, ախար, լրիվ ուրիշ բաներ են խոստացել։

Չեն ասել, որ գալու են ու Գյումրի-Երևան տռասի փոշին թրշին դրածներին նշանակելու են նախարար, փոխնախարար, մարզպետ, հազար ու մի քարտուղարներ, բարձր ռոճիկով, որ նրանք էլ ձեզ թելադրեն ոնց մուծվեք՝ իրենք հարստանան, դուք էլ միացնեք յոլա գնալու ռեժիմը։ Չեն ասել, որ 2018 թվականի հեղափոխության օրերին ՔՊ-ի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը, ինչպես էսօր մամուլը գրեց, մի քանի տարի պետպաշտոնյա, մի տարի Երևանի քաղաքապետ աշխատելուց հետո Երևանում 800 հազար դոլարի կարգի արժեքով դղյակ է գնելու։ Հերն էլ մարդկանց համբալ ասելով ման գա։

Չի ասել՝ աչքերս փակելու եմ, մատս դնել գլոբուսի վրա, որ երկրի վրա դրվեց, ընտանիքս առնելու եմ, պետության հաշվին գնանք ման գալու։ Մյուս ՔՊ-ականներն էլ՝ իրենց հերթին։ Իսկ դու գնալով աղքատանում ես։ Աշխատող մարդն ասում է՝ առաջ ընտրում էի նորմալ, որակով սնունդ, հիմա ընտրում եմ հնարավորինս որակով, բայց էժան, որովհետև էլ չեմ ձգում։ Թոշակառու չէ, որ ասեմ փող չես տալիս հաց առնի ուտի, աշխատանք ունեցող մարդ։ Հիմա որ էդ մարդը աղքատացել է, մեղավորը ինչն է, աղքատությունը գլխում է՞, թե՞ ձեր գլխի պարունակությամբ էդպես եք կառավարում։ Բայց ձեզ լավ վճարում եք։ Ռոմանոսն ասում է՝ որ կոկորդիոսագետն իրեն պարգևավճար չվճարի, կհարցնեմ բա ոնց ես ապրում աշխատավարձով։ 600 հազար է աշխատավաձը, պարզվում է։ Իսկ իրենց բերած քաղաքացու աշխատավարձը որքա՞ն է։ Էս ամենի մասին թող ընտրության ժամանակ ասեիք։

Ասում էին ժողովուրդ, սահմանները լինելու են անվտանգ, Արցախի ինքնորոշումն էլ միջազգանորեն ճանաչվելու է, չեն ասել, որ իշխանության գալու օրվանից շխատելու ենք Ղարաբաղը վռազ հանձնենք։ Անվտանգություն են խոստացել, հիմա 20 ուղեկցող թիկնազորային ամենագնացներով գնում են թուրքի քթի տա ապրող կիրանցեցիներին ասում են՝ սենց անվտանգ հլը չի եղել ու ափալ-թափալ փախչում-հետ գալիս։ Բայց ո՛չ Ավինյանն է իր դղյակը գնել Կիրանցում, ո՛չ Միրզոյանը, ո՛չ Պապիկյանը ու մյուս դղյակատեր ՔՊ-ականները։

Ժողովուրդ ջան, էս ամենը, որ հիմա ասում եմ, փաստեր են։ Խնդալուն ո՞րն է, որ էս ամեը ես ասել եմ սրանից 6 տարի առաջ, բայց՝ փաստեր չէին, էդ ժամանակ վերլուծություն էին։ Ասել եմ, որ եկել են թալանելու, եկել են հանձնելու, եկել են ձեզ ճնշելու, անվերջ հարստանալու։ Սրանց մի մասին ու սրանց շեֆին իմանալով՝ վերլուծություն էի անում ու շատերն էլ իրենց հերթին զգուշացնում էին։ Ուղղակի էն ժամանակ չէին հավատում, հիմա զգում են մաշկի վրա։ Քանի հարյուր անգամ ասել ենք, որ չես կարող անուսում, անգիտելիք, անփորձ էդ տեսակով երկիր կառավարել, տնտեսություն աճեցնել, աղքատություն վերացնել, բանակցություն վարել, պատերազմ հաղթել։ 2018 թվականին որ ասում էինք հանձնելու են, Արցախում, Կիրանցում, Շուռնուխում, Գորիս-Կապանում, Ջերմուկում, Վարդենիսում մարդիկ ասում էին՝ գիժ են, Նիկոլին չեն սիրում, դրա համար են սև քարոզչություն անում։ Որովհետև չէր կարող ուսադիրները պոկած գեներալի խորհուրդներով, ցուցմունքի դիմաց պաշտոն ստացած գեներալի խորհրդով պատերազմ հաղթի, նորմալ գեներալներից գրեթե զրկված բանակով, անօդաչուների փոխարեն կլուբնիկով զիմնված բանակով, գենշտաբ հայտնված Աննայով պատերազմ հաղթահարել, Արսեն Թորոսյանով՝ կորոնավիրուս, Արայիկ Հարությունյանով՝ կրթություն կարգավորել, Թանդիլյան-Բաթոյանով ու հիմիկվա Նարեկով՝ սոցապ։ Ասում էին ժողովրդի ընտրությունը չի կարող սխալ լինել, ժողովուրչդը երբեք չի սխալվում․ թե բա՝ տեսանք վատն ա, ձեռքներս սովոր ա, մի հատ էլ հեղափոխություն կանենք։

Ամենաշատը ի՞նչ էին ասում, ասում էին՝ թողեք թող աշխատեն։ Մնաց, աշխատում է, 7 տարի, գոհ ե՞ք։ Էն վախտ դուք մեզ հետ միասին չթողնեինք աշխատեր հը պատկերացրեք, էսքան փորձանք մեր գլխին չէր գա։ Չեմ մեղադրում ժողովուրդ ջան, մոլորված մարդկանց չեմ մեղադրում, արձանագրում եմ փաստերը։

Կարճ ասած՝ 2018-ից ի վեր էն ամենը, որ վերուծում էինք ու բացասական էր, դուր չէր գալիս շատ-շատերին, հիմա չենք վերլուծում, արդեն իրականություն է, արձանագրում ենք։ Հիմա կարիք չկա որևէ քաղաքացու ասել, որ գիտե՞ք տրանսպորտը թանկացրել են․ իրեց մաշկի վրա զգում են, ուղղակի պետք է իրենց կողքին լինել ակցիա անելիս, որ մենակ չզգան։ Հիմա պետք չէ սահմանամերձ որևէ գյուղի բնակչի ասել՝ գիտե՞ս, քո կողքին թուրքն է, էն մյուս գյուղն էլ են տալու։ Նրանք արդեն լավ տեսնում են։ Տեսնում են, թե անգրագետ, փնթի, դիլետանտ կառավարումը ինչի է բերել։

Էս մարդիկ ձեզ ինչ խստացել են, ոչ միայն սուտ են ասել, այլ հակառակն են արել։ Իսկ ի՞նչ անել։ Կառավարության դիմաց մի քանի օր ակցիա անողներից մեկը, որ արդեն նախկին նիկոլական էր, երեկ հանդիպեց, ասում է՝ կարող ա մեր պայքարը էս հարկային բեռի դեմ արդյունք չտա։ Պետք է անհամբեր սպասենք, հենց առիթը գա՝ փոխենք։

Էդ առիթը մեկ է՝ գալու է, ժողովուրդ ջան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan