Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դիտել նաև
Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց. սկանդալ
Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
Ո՞վ կդառնա պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կա մեկ տուժող:
Նախաքննությունը շարունակվում է»,-«Հրապարակ»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք՝ շաբաթ օրը թալանել, ապա փորձել էին հրկիզել Գառնիկ Դանիելյանի մեքենան, որը կայանված էր եղել ՀՅԴ գրասենյակի մոտ։