Ի՞նչ էր կատարվում գիշերը դատարանի առաջ

Ֆոտոթղթակից Ալեքսանդր Պատրինը Ֆեյսբուքի իր էջում փետրվարի 2-ի գիշերը լուսանկարներ է հրապարակել դատարանի դիմացից, որտեղ տեղի էր ունենում Ղարիբ Բաբայանի դատավարությունը և գրել . «Այս գիշեր Երևանում հանպատրաստից բողոքի ցույց է տեղի ունեցել։ Մարդիկ հավաքվել են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ Ղարիբ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու նիստ էր ընթանում, ով հրապարակել է տեսանյութ, որտեղ մի խումբ Իրանցի զբոսաշրջիկներ (հավանաբար. Իրանցի ադրբեջանցիները) ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ» երգը։
Բաբայանին մեղադրում էին ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ, սակայն կալանավորման միջնորդությունը մերժվեց, և Բաբայանը փաստաբանի հետ հեռացավ դատարանի շենքից։ Սակայն նա ենթարկվել է վարչական հսկողության և արգելվել է հրապարակային ելույթ ունենալ։ Բողոքի ակցիան ավարտվեց։ Բայց այս գիշեր ես զգացի, որ գարունը նորից շոգ է լինելու։
Հիշեցնենք, որ արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։
Քննչական կոմիտեից հայտնել էին. «Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։
Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Աղբյուր` Panorama.am





