Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ)
10
Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Ժողովուրդ, եթե ուզում ես ապրես, սխալդ պիտի ուղղես. սրանք թքած ունեն, ձեզ կլպելու են. Հրանտ Բագրատյան Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել՝ նվիրված նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին Ի վերջո, ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը՝ և՛ իշխանություններին, և՛ նրանց գործողություններին Էրեբունի հիվանդանոցի դիմաց խայտառակ վիճակ է (տեսանյութ) ՔՊ-ի ագահությունն Էջմիածնում (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Իրանից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից (տեսանյութ) Վթարային ջրանջատում Դե ինչ, սկսենք Վթարային ջրանջատում The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Իրանի դիվանագետների անունից Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն հոգևոր առաջնորդին, ԻՀՊԿ-ն նմանապես հավատարմության երդում է տվել

Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բանակցային գործընթացում «Մեղրիի գործոնի» հետ կապված նախօրեի հրապարակումն ուշագրավ է առաջին հերթին այնքանով, թե ինչո՞ւ հենց հիմա շրջանառության մեջ նետվեց այն, այդտեղից արտածյալ՝ ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Մինչ այդ, սակայն, նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, նշել է. «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել»:

Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա: Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:

Վերջապես, այդ հրապարակումը հանգեցնում է մի քանի ուշագրավ եզրահանգումներին, որ, ասենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ԱՄՆ գործուն աջակցությամբ, ամեն գնով ցանկանում էին Մեղրին պոկել Հայաստանից ու դնել թուրքական տիրապետության տակ: Կամ՝ որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է դիվանագիտական այնքան հմտություն ու ջանք գործադրել, որ ոչ միայն հստակ դիմադրել է այդ հակահայ նկրտումներին, այլև գործընթացը հանգեցրել է Քի Վեսթի նախագծին, որով Արցախը ճանաչվում էր, իսկ Ադրբեջանն ընդամենը Հայաստանին պատկանող (ու վերահսկվող) ճանապարհով Նախիջևան գնալ-գալու հնարավորություն էր ստանալու:

Ոչ պակաս կարևոր է նաև այն արձանագրումը, որ Քոչարյանի «հանձնած» Մեղրին թե՛ նրա պաշտոնավարման ավարտին, թե՛ մինչև օրս Հայաստանի կազմում է ու Հայաստանի հարավային դարպասը: Որքան գիտենք՝ այդպես է: Չնայած իշխանական ու մերձիշխանական քարոզչախումբը շարունակում է Մեղրիի մասին խոսել որպես հանձնած: Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն, որոնց համար հիմքեր են պատրաստվում, թե Քոչարյանը վաղուց «հանձնել էր»:

Ամեն դեպքում, կրկնենք, Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ: Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում: Այսինքն, բուն իրականությունը թողած՝ ոմանք գերադասում են երևակայական ու առավելապես մտացածին, մանիպուլ յատիվ «փուչիկներ» շրջանառել: Ի դեպ, արդեն լրիվ պայթած ու «փսկած» փուչիկներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>