ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Սարիկ Մինասյանին դեբատի եմ հրավիրում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
18
Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ1-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին. Տեսանյութ Երևանի ավագանու նիստը. Քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը (ուղիղ) «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Պատերազմ Արցախում
ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Դերենիկ Մալխասյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրի տնտեսական բլոկը (տեսանյութ) «Մայր Հայաստան» դաշինքի երիտասարդ ուժը բարձր է պահում թիմի հաղթական ոգին Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած» Ալիևը հասկանում է` Փաշինյանը փոխվելու է. Տիգրան Քոչարյան Եթե սահմանադրությամբ Փաշինյանը վարչապետ չի, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր․ Արծվիկ Մինասյան ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի և հետագա հակահայ հրապարակումների համար Հարգելի՛ գյումրեցիներ, նայե՛ք Երևանին և պատկերացրեք այն կատարսիսը, որ կարող է սպասել նաև ձեզ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Իրականում ինչո՞ւ է ԱՄՆ-ին հանկարծ հետաքրքրել Բքվում պահվող հայ գերիների հարցը Երևանում օդի աղտոտվածության մակարդակը 3-5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը Ավագանուն մերժել են, Սարիկ Մինասյանի «խնդրանքին»՝ ընդառաջել․«Ականատես» ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ 17-ամյա տղան մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան Ճղճիմ վարքագիծ․ «ՔՊ»-ն և «Հանրապետությունն» անտեսեցին 17.000 երևանցու ստորագրությունները․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ նիստերի դահլիճից ՔՊ-ի ու նրանց կից «Հանրապետության» փախուստի վերաբերյալ Մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ՔՊ-ի և «Հանրապետության» Երևանի ավագանին ճողոպրել են․ Դերենիկ Մալխասյան «Դեղերը և բժշկական պարագաները հաճախ ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում». Անուշ Պողոսյան Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ն ու «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից (ուղիղ) Դե հրապարակի՛ր, ի՞նչ թուղթ է, ո՞վ է քեզ թույլ տվել, ի՞նչ ես բանակցել. ՊԵՏՔ Է ՎՌՆԴԵԼ. Վահե Հովհաննիսյան Փաշինյանը ո՞նց պետք է դա «կերցնի» հանրությանը. Գեղամ Մանուկյան Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․ Անի Ավետյան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ» Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում» Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ» Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ» ԱՆԻՖ-ի ձախողման հեղինակն ինչո՞ւ է զբաղեցնում Երևանի քաղաքապետի աթոռը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար

Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ, «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։

Հոդվածագիրը նշում է, որ հաջողակ գործարարին, որը նաև միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ «Ավրորայի» համահիմնադիրն էր, սպասվում էր պայծառ ապագա, սակայն 2020 թվականին ամեն ինչ փոխվում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կատաղի հարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է հավերժական հակամարտության կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքված տեսնելը նրա համար անտանելի էր»,- պատմում է որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանին թվում է, թե ինքն առաքելություն ունի իրականացնելու: Ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղություն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թվականի սեպտեմբերին նա բնակություն է հաստատում այնտեղ։ Դավիթը հիշատակում է նրանց վերջին խոսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ հոր տեղափոխվելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դեմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնա…»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։

Որոշ կարճ ժամանակ, մինչև 2023 թվականի փետրվար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտոնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար… Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային հարձակման, որը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակվող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։

Ձեռքերին կապանքներ, շրջապատված երկու զինվորներով. նրա ձերբակալության լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում: Դրան հաջորդում է գրոտեսկային իրավական պայքարը: Բանտում նա ենթարկվում է խոշտանգումների։ 2024 թվականի ապրիլին՝ երկշաբաթյա հացադուլից հետո, նրա հարազատները զրկվում են նրա հետ կապ հաստատելու որևէ հնարավորությունից։ Նրան պատժելու համար իշխանությունները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիվ կարողանում էր նստել, զրկված էր ջրից ու սնունդից, լույսերը 24 ժամ միացված էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։Մարդու իրավունքների մասնագետը մեկնարկած դատական լսումների առաջին օրվանից դատապարտում է «ցուցադրական դատավարությունը»:

25000 էջանոց քրեական գործն ամբողջությամբ գրված է ադրբեջաներեն լեզվով, որին մեղադրյալ Վարդանյանը չի տիրապետում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանյալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկետ պատիժ կստանա, գուցե նույնիսկ դատապարտվի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։

Հենց այդպիսի ճակատագիր են Ռուբեն Վարդանյանին խոստանում տեղական լրատվամիջոցները, որոնք ուրախությամբ նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Բեմադրելով այս կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հենց նրան է հարկավոր տապալել:

Իլհամ Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անվան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականություն» աշխատության հեղինակ Տիգրան Եգավյանը: Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին նամակ է հղել, որտեղ դատապարտել է իր դատավարության պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրույթ, ոչ էլ ատելություն» է զգում՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Համոզված եմ, որ ճշմարտությունը կհաղթի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan