Այսօրվա սպառնալիքները էքզիստենցիալ բնույթի են. Սերգեյ Մելքոնյան
Պատմական գիտությունների թեկանծու Սերգեյ մելքոնյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նկատում է, որ Թուրքիայի գլխավոր վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել, որտեղ նշված է 2025թ-ին Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասն է, Իրանը շարունակում է պատրաստվել իր դեմ պոտենցիալ հարձակմանը, իսկ տարբեր վերլուծական կենտրոններ արձանագրում են, որ էսկալացիայի հավանականությունը մեծացել է: Միաժամանակ, Ադրբեջանի հարաբերությունները լարվում են Իրանի եւ ՌԴ-ի հետ, Հայաստանը պետք է օգտվի սրանից: Նա նաև նկատում է, որ բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից՝ որեւէ այլ երկիր չի խոսում Արարատի մասինբ: Բացի այդ, բոլոր ռեւերանսներն արված են, բայց Թուրքիան քաղաքական նպատակ չունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ: