Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը

Հունվարի 21-ին գողության դեպք է բացահայտվել Արմավիրի մարզում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնում են նշված վայր, որտեղ Աթանես Հ-ն հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հայտնաբերվել և հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։