Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը
17
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը»․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Գուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 անչափահասներ, թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան Լարսը փակվել է բեռնատարների համար Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ) Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին... Արդեն 3500 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն նույն «սկզբունքայնությունն» ունեն (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

«Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին։ Լսելով նախագիծը ներկայացնող այսպես ասած քաղհասարակության ելույթները, հարցադրումները, պատասխանները, շատ խղճացի Եվրամիություն ձգտող Հայաստանի իշխանությանը, եթե իրենց հույսը այ էդ հատվածն է․ առանց հաշվարկ, առանց վերլուծություն․ «կմտնենք՝ կտեսնենք», «ամեն ինչ պետք է որ լավ լինի» մակարդակ էր։ Որևէ ռիսկ հաշվի առնվե՞լ է․ դե ասում են ի՞նչ ռիսկ կարող է ունենալ այդ բարձր միություն մտնել ցանկացող, թեկնածու երկիրը։ Ինչ որ բառակույտ է՝ ԵՄ-ն մեզ կօգնի, անվտանգությունը ավելի ուժեղ կլինի, տնտեսությունը լայն հնարավորություններ կստանա և նմանատիպ անտաղանդ կենացներ։ Մի ՔՊ-ական էլ ասում էր՝ Ռուսաստան վատ ապրանք ենք արտահանում, ԵՄ լավը կարտահանենք՝ թանկով։ Մի հարցնող լինի՝ բա էդ վատ ապրա՞նքը ինչ կանես։ Ոնց որ հատուկ դիմի Ռուսաստանին, թե՝ մենք ձեզ վատ բան ենք ուղարկում, մի ընդունեք։

Այսպես կոչված օրենքի հեղինակները հաշվարկներ չեն ներկայացնում, ռիսկերից չեն խոսում․ բերեմ ամենակարևոր թվերը, քանի որ տնտեական ցուցանիշներում մեծ ռիսկեր կան։ Տնտեսական անվտանգությունից ենք խոսում հիմա․ համաձայն ԱՎԾ-ի՝ 2023թ. հունվար-հոկտեմբերին արտաքին առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ եղել է 6 մլրդ դոլար, որից 5,7 մլրդը, այսինքն համարյա սաղ, Ռուսաստանի հետ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ հունվար-հոկտեմբերին, եղել է՝ ուշադրություն՝ 11 մլրդ դոլարից ավելի, էլի համարյա սաղ Ռուսաստանի հետ։

Էս փաստը շատ կարևոր է, որին պետք է ուշադրություն դարձնել․ 2023 թվականի 10 ամիսներին սրանք 6 մլրդ դոլարի առևտուր են անում Ռուսաստանի հետ, 2024թ․ հայտարարում են՝ մենք ԵՄ ենք ուզում մտնել, Ռուսաստանից կախվածությունը կթուլացնենք, մեր տնտեսությունը շատ է կախման մեջ, Եվրոպայի հետ պետք է շատ անենք առևտուր, մանավանդ որ ուզում ենք մտնել ԵՄ։ 2024 թվականին հայտարարում են ԵՄ գնալու նպատակի մասին, ստորագրահավաք են անում, մեկ էլ հոպ, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 120 տոկոսով աճում է։

Իսկ ի՞նչ է կատարվել ԵՄ-ի հետ։ Նայում ենք թվերը․ 2023թ․ հունվար հոկտեմբերին ԵՄ երկրներ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը եղել է ուշադրություն՝ 2 մլրդ, 256 մլն դոլար․ 2024թ․ հայտարարել են, որ ուզում են մտնել ԵՄ, առևտրաշրջանառությունը 2 մլրդ 256 մլնից իջել է 1 մլրդ 900 մլն։ Ասել են Ռուսաստանից կախվածությունը մեծ է, թուլացնում ենք, ու արել են հակառակը՝ Ռուսաստանի հետ ավելացրել են, ԵՄ հետ պակասեցրել։ 1 երկրի հետ առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար է, ԵՄ անդամ 27 երկրների հետ միասին՝ 1,9 մլրդ, սրանք ասում են՝ էդ մեկ երկրի հետ կապերը խզենք, էդ 27 երկրի հետ առևտուր կանենք՝ կապրենք։ Թե, ո՞նց, ի՞նչ, այ մարդ չեն խորացել, բան ա՝ ասում են։

Ասենք՝ ԵՄ հետ բանակցություններ սկսելուց անմիջապես հետո քեզ հեռացրին ԵԱՏՄ-ից, հարց դրեցին՝ չես կարող և՛ այստեղ լինել, և՛ բանակցել նրանց հետ, ի՞նչ ենք անելու, էդ ռիսկը հաշվե՞լ եք, ձայն չկա։ Սա տնտեսական անվտանգության քայքայմանը տանող էքսպերիմենտի մասին է խոսում, ժողովուրդ ջան։ Առաջ ասում էին Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք, հիմա ասում են մեր տնտեսական հիմնական շուկան կորցնենք, ու հենց կախվածությոնը այդ մեկ շուկայից կորցնենք՝ լավ կապրենք։

Չեմ ասում ԵԱՏՄ-ն լավն ա, ԵՄ-ն վատն ա, մնանք, թե գնանք․ ես իմ դիրքորոշումն ունեմ, որի մասին չեմ խոսում, այլ հարցնում եմ՝ սպառնալիքները հաշվե՞լ եք, կարո՞ղ ենք տակից դուրս գալ, խաբար չեն։ Հասկանո՞ւմ եք, որ սպառնալիքներ կան, աչքիս էդ էլ չեն հասկանում։

Հայաստանում բնակվում է հազիվ մի 2,5-2,6 մլն մարդ, Ռուսաստանում բնակվում է դրանից ավելի հայ՝ 3 մլնից ավելի։ Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ գնում են ՌԴ արտագնա աշխատանքի, որ ստեղ պահեն իրենց ընտանիքներին։ Նրանց վերաբերող ռիսկերը հաշվի առե՞լ եք։ Ասենք մեր հայրենակիցներին դեպորտ արեցին։ Քա՞նի անգամ է եղել, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները զանգել են էստեղ հարազատներին, ասել են Նիկոլի, ԱԽ քարտուղար Արմենի, Ալենի անպատասխանատու հայտարարությունների պատճառով մեզ թարս են նայում, տեղն եկած տեղը նեղում են, տենդերը վերցրել են ձեռքներից, աշխատողներին դեպորտ են արել, լավ գոնե այլ քյար կա՞ էդ ամենինչից։ Հարցնում է լրագրողը՝ ինչ են անելու մեր արտագնա աշխատանքի մեկնողները, ՔՊ-ական պատգամավորը, էն որ ամենաշատը արտագաղթի մեկնող մարզից է, ասում է՝ Եվրոպա կգնան խոպան, մեկ ա Ռուսաստանում կոպեկներ են աշխատում, Վիեննայում կաշխատեն։ Պատկերացնու՞մ եք սրանց խելքը։

Ո՞նց ես անելու, որ էդպես մեծ-մեծ խոսում ես։ Ասում է վիզաների ռեժիմի թեթևացում․ ո՞ւ, դա ի՞նչ  ենթադրում, գոնե գիտե՞ս էդ մասին։ Վրացիների վիզաների ռեժիմը թեթևացրեց, գնացին աշխատելո՞ւ։ Իրենք չեն հասկանում, ու իրենց չհասկացածը փոխանցում են մարդկանց՝ հեյ, Նորատուսի բնակիչ, հենց սկսեցին բանակցություններ, անմիջապես վիզաները կհեշտացնեն, ու ձեր համագյուղացի ՔՊ-ական դեպուտատը կօգնի, որ Մագնիտագորսկից տեղափոխվեք Բեռլին։ Մի խբեք մարդկանց ու մի՛ անլրջացրեք էս ձեր ինչը որ սկսել եք։

Պատգամավորի ասածը, սակայն, հիմարություն է ոչ միայն էդ տեսանկյունից։ Ասում է՝ մտնենք ԵՄ, թող մեր ժողովուրդը հաց վաստակելու համար գնա ԵՄ, Ռուսաստան չգնա։ Այ մի հատ հարց տամ, էդ 2018 թվականի հեղափոխությունը ինչի՞ մասին էր, դու ինչի՞ ես եկել իշխանության․ էն որ դու քո համար ձուկ էիր ծախում, Նիկոլը եկավ բարձր պաշտոն տվեց, ժողովրդին ի՞նչ խոստացաք․ խոստացաք, որ Հայաստան են ներգաղթելու միլիոնավոր հայեր, նրա մասին էր, որ սաղ Հայաստանում աշխատանք կունենան՝ արժանապատիվ, չեն գնա խոպան, հիմա ասում ես՝ մեր քաղաքացիները Ռուսաստանում կոպեկներով աշխատում են, որ ընտանիք պահեն, թող գնան ԵՄ երկրներում աշխատե՞ն, իբր Եվրոպայում գրկները բաց մեր խոպանչուն են սպասում, Պուտինն է խանգարո՞ւմ։ 2018-ին որ եկել էիք, իրոք էդ տարի քչերը խոպան գնացին, մի քանիսն էլ հետ եկան, ձեր խոստումներից․ ասում էիք հեսա աշխատատեղեր, գործարաններ, բարձր աշխատավարձ, թալանն էլ մանանայի պես երկնքից թափվելու է գլխներիդ․ մարդիկ չհրկիզվող պահարաններ էին առնում տեխնիկայի խանութներից, որ թալանից բերած փողերը բաժանեք, սեյֆերում պահեն․ ամիսներ անց տեսան սաղ սուտ եք ասել, գլուխներն առած փախան երկրից․ մեկ տարում 71 հազար մարդ է երկրից անվերադարձ գնացել․ միայն մեկ տարում։ Մարդկանց բարեկեցություն ես խոստացել, հիմա ասում ես՝ նոր երկրների հետ կապեր կհաստատենք, որ խոպանչիները ոչ թե ռուբլի առնեն, այլ եվրո։ Նախորդ տարի Հայաստանը դիվանագիտական կապեր է հատատել Պաղեստինի հետ, հանի ուղարկի Պաղեստին խոպանչիներին, մինչև մի 40 տարի բանակցելուց հետո ԵՄ մտնեք բալքի․ էն տարի էլ Բոտսվանայի հետ էիք կապեր հաստատել, խոպանչիներին տեղափոխի Աֆրիկա։ Այ սենց պրիմիտիվ մարդիկ են, այ սենց խելքով էլ իբր կառավարում են, դրա համար էս 6 տարվա մեջ կորցրեցինք, այն ինչ ձեռք էինք բերել վերջին 30 տարվա մեջ, հաղթանակներից սկսած, 18-20 տարեկան մի եքա սերունդ կործանելով՝ վերջացրած։

Գիտե՞ք ինչու են էսպես խոսում․ որովհետև Հայաստանն էլ իրեց համար է խոպան, եկել են ու շատ փող են աշխատում՝ առանց երկրի, ժողովրդի մասին մտածելու։ Անկեղծ ասենք, որ Հայաստանից գնում են արտագնա աշխատանքի որևէ երկիր, ինչի՞ մասին են մտածում՝ շատ փող աշխատելու, այդ երկրի մասին հո չե՞ն մտածում։ Նույնն էլ ՔՊ-ականներն են, որ Հայաստանում աշխատում են որպես արտագնա աշխատանքի մեկնողներ։

Մեկը ճամփեքին ձուկ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Ռուսաստանում հեռախոսի չխոլ էր ծախում, Նիկոլը դարձրեց դեպուտատ, մեկը Յանդեքս էր քշում, Նիկոլը դարձրեց մարզպետ, մեկը Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց դարձրեց դեպուտատ, հետո ասաց մանդատդ դիր, չդրեց, գլխին սարքին-խայտառակեցին․ էն մյուսն էլ Ռուսաստան շինարարություն էր անում, Նիկոլը բերեց դրեց մարզպետ, հիմա քաղաքապետ է, մեկը բենզալցակայանում զապրավկա արվող ավտոների շուշեքն էր մաքրում, Նիկոլը դարձրեց քաղաքապետ, մի քանի հոգի դպրոցն ավարտել էին, անգամ համալսարան չէին ընդունվել, դարձրեց դեպուտատ, մի քանի հոգի, որ դպրոցն ավարտելուց հետո ոչ մի բան չէին արել, դարձրեց փոխնախարար․ էն մեկը, որ Թուրքիայում դիսերտացիա էր գրում, դարձրին փոխնախարար, էն մեկը, որ թուրքի ագենտ էր աշխատում, դարձրեց նախարար։ Հերթով սաղին չթվարկեմ, գրեթե բոլորով այ էս մակարդակ ունեցողներն են, այ էդպես Հայաստանը իրենց համար որպես խոպան են դիտարկում։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ախր, մենք մոռացել ենք, իշխանությունը նրա համար է, որ էնպես պետությունը կառավարի, որ քաղաքացիները ուրիշ տեղ գնան հանգստանալու, ոչ թե ասֆալտ թափելու, էնպիսի երկիր դարձնի, որ իր երկիր ապրելու, աշխատելու գան բարձրակարգ մասնագետներ, գիտնականներ, ոչ թե փողոց մաքրողներ։ Դուք մարդկանց չեք կարողանում ապահովել աշխատանքով, նրանք գլուխներն առած փախչում են, հետո սկսում եք թշամանալ էն երկրների հետ, որտեղ մեր քաղաքացիները 2 կոպեկ փող են աշխատում, որ տները պահեն։

Այս իշխանությունը չունի որևէ հաշվարկ, ծրագիր, ուղեղ, քայլերի տրամաբանություն, թե ինչ անի, թե իր որ խոստացածը ոնց լուծի, դրա համար էլ տվել են գլխից դուրս խոստումներ ու գցել ոտքներին։ Գլխից մեծ խոսումներից մեկն էլ այ էս ԵՄ մտնելու օրակարգն է, որը արդեն հասկացանք՝ հերիք չէ իրատեսական չէ, մի բան էլ քյարներս չգիտենք, իսկ վնաս՝ ինչքան ուզեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan