Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

«Նախկին ոչ մի նախագահի ժամանակ մեր ազգի գլուխն այսքան կախ չի եղել». Դավիթ Ամալյան

«Ազգային» բառն այլևս չի լինի մշակութային ու կրթական մի շարք օջախների անվան մեջ, քանի որ ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն օրերս ընդունեց  օրենքի նախագիծ՝ հավանության արժանացնելով Կառավարության առաջարկը՝ «ազգային» բառը մշակութային օջախների անունից հանելու վերաբերյալ։ Ըստ այդ որոշման, «ազգային» բառը կփոխարինվի «համապետական» բառով։

Երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմում նահատակված Վարդան Ամալյանի հոր՝ Դավիթ Ամալյանի խոսքով՝ զարմանալու բան չկա, քանի որ ՀՀ օրվա իշխանությունը հաշտ չէ «ազգայինի» հետ։

«Ես Նիկոլի առաջացման օրվանից, այսինքն՝ 1975 թվականի հունիսի 1-ից, իրեն չեմ ճանաչել, բայց հասկացել եմ, որ մի այլանդակություն է առաջացել, որը մեր ժողովրդի «ինտելեկտի» և ինչ-որ բաների շնորհիվ եկավ իշխանության։

2018 թվականի ապրիլի 23-ից ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ ոչնչից չեմ զարմանում։ Իմ զարմանքը եղավ այն ժամանակ, երբ իր կողքի 4 հոգին դարձավ մի քանի հազար։ Սա արդեն վատ էր ու չարիք, ուստի ոչնչի վրա չեմ զարմանում։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ բառացիորեն մեր երկրում իշխանությունը վարում է ադրբեջանամետ քաղաքականություն։ Այդ «ազգայինն» իրենք վաղուց հանել էին մշակույթից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը։

Նա ընդգծեց՝ իշխանության հեռացման դեմ ուղղված բոլոր ընդվզումներին պատրաստ է մասնակցել ու մասնակցում է այնքան ժամանակ, մինչև չարիքը Հայաստանից հեռացվի։

«Բարդ հարց է խոսել այն մարդկանց մասին, որոնք այս իրավիճակում լռում են, մեծ հաշվով մեծամասնություն կոչվածն այս իշխանության հետ է եղել։ Գուցե այս թանկացումների շնորհիվ մի քիչ շատացել է այն խավը, որն օրվա իշխանությանը չի ընդունում, բայց եթե պետք է թքած ունենան «ազգային» բառի վրա, բայց ոսկու գնի համար դուրս գան պայքարի, ապա այդ մասսան այս Նիկոլին կթողնի, մեկ այլ Նիկոլի կբերի։ Չնայած այս Նիկոլից երկրորդը չի լինում, բաց դե ինչ-որ բլոգերի կրկին կգտնեն»,- հավելեց Դավիթ Ամալյանը։

Դավիթ Ամալյանը նաև նշեց, որ, ցավոք, այսօր «դեմոկրատիա» կոչված քաղցկեղը մեծ փոս է առաջացրել երկրում, նախկին երկրից գրեթե ոչինչ չի թողել։

«Արդեն հոգնել ենք սրանց այլանդակ ու ապուշ մտքերից, թե՝ նախկինները, հա նախկինները, հիմա մեկնաբանություններ չեմ անի, բայց նախկին ոչ մի նախագահի ժամանակ մեր ազգի գլուխն այսքան կախ չի եղել։ Ինքս որևէ մեկին չեմ սիրում փառաբանել, բայց տրամաբանորեն Մարտի 1-ից հետո ես հասկացա, որ ամեն դեպքում պետություն ունենք, որի վրա մի քար դնելն ավելի կարևոր է, քան դրա դեմ բողոքելը։

Հետո, երբ եկան այս աղանդավորները, հասկացա, որ մեր պետությունը հայտնվել է վտանգի տակ։ Ցավոք, ինչպես հասկանում էի, այնպես էլ եղավ։

Բայց հիմա պետք է տխրեցնեմ իրենց, եթե այն ժամանակ մռայլություն էի զգում, ու այդպես էլ եղավ, հիմա լուսավորություն եմ տեսնում, իսկ լուսավորը կսկսվի այն ժամանակ, երբ իրենք հեռացվեն։ Իսկ իրենք անպայման հեռացվելու են, ու մենք արտաքին աշխարհում կգտնենք մեր դաշնակիցներին, բայց դրանք չեն լինելու ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը, ինչպես սրանք են անում»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Հ.Գ. Հիշեցնենք, որ հունվարի 22-ինԱԺ ՔՊ խմբակցությունը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «համապետական» բառը։

Հիշեցնենք նաև, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվանման մեջ «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>