Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
6
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ զարգացման ծրագիր (տեսանյութ, լուսանկար) Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած» Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. Երկիր Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) «էս իշխանության գերնպատակը Հայաստանը դատարկելն է»,-շիրակցի ֆերմեր Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին. Ավետիք Իշխանյան Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել «Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է, որ ընտրություններից առաջ փուռը տա՞»․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կալանավորվել է Հարկատուներին հերոսացրեցին, որ ավելի խորը մտնեն գրպանները. Գառնիկ Դանիելյան Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան

Հունվարի 21-ին շարունակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ դատավարությունը: NEWS.am-ը դատավարության հետ կապված մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանին:

Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարության ձևական կողմն ապահովել, հրապարկվում են ցուցմունքներ Արայիկ Հարությունյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Սակայն չի հստակեցվում, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

– Այս գործընթացն Ադրբեջանից զատ այլ ատյաններ չեն ընդունելու ու լեգիտիմ չեն ճանաչելու, և դատական ակտերը ևս ոչ լեգիտեմ են համարվելու: Սա արհեստականգործընթաց է: Գործ ունենք շինծու դատավարությունների հետ, որոնց հիմնական նպատակը Արցախի ղեկավարությանը պատժելն է հանուն Արցախի պետականության իրականացրած գործունեության համար: Այս անձանցմիջոցով նրանք դատապարտում են Արցախի ինքնորոշման իրավունքը և այդ գործընթացում ներգրավվածություն ունեցող անձանց: Եվ ստորացումներն էլ ուղղված են ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ ողջ հայ ժողովրդին: Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:

Ինչ վերաբերում է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու երեկվա միջնորդություններին, ապա այժմ դեռ փորձում ենք հասկանալ խնդիրը:

Տիկին Սահակյան, Դուք և հայկական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էիք միջազգային կազմակերպությունների, Բաքվում հավատարմագրված դեսպանների՝ կոչ անելով մշտադիտարկում իրականացնել դատական գործընթացի նկատմամբ: Տեղեկություններ ունեք արդյոք՝ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են դատավարությանը:

Արձագանքները դեռ ստացվում են: Տեղեկությունն ամբողջացնելուց հետո կհրապարակենք: Բայց արդեն հայտնի են դեպքեր, երբ իրավապաշտպանները դիմել են Ադրբեջանին, մուտքի թույլտվություն են խնդրել դատական նիստերին ներկա գտնվելու նպատակով, բայց նրանց մուտքի արտոնագիր չի տրամադրվել:

– Նիստերին ներկա են լինում սահմանափակ թվով ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք հրապարակում են գրեթե նույնաբովանդակ նյութեր: Արդյո՞ք ունեք լրացուցիչ այլ տեղեկություններ:

– Ռուբեն Վարդանյանի ընտանիքից ինձ հասած տեղեկություններով, որը նրանց է փոխանցվել Ադրբեջանում նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով, հենց առաջին նիստում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Վարդանյանը նաև առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից: Դատավորը նշել է, որ նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ:

Վարդանյանն այնուհետ ներկայացրել է երկու միջնորդություն՝ գործերի միավորման և գործի նյութերին ծանոթանալու նպատակով լրացուցիչ ժամանակի տրամադրման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին միայն միջնորդությունների մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan