«Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ)
14
Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած» Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» 50 դրամանոցահավաք՝ Ավինյանի համար. երիտասարդների ինքնատիպ ակցիան Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է: Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է «Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան «Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել Միջանցքի հարցը վաղուց լուծված է. Ալեն Ղևոնդյան Արցախի 3 նախագահներին դատում են Բաքվում, մյուսին` Երևանում. Իշխան Սաղաթելյան Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Ապրանքը տանում լոմ ենք հանձնում՝ ամսվա ծախսը հոգում․ Թող վերանայեն օրենքը․ տնտեսվարող. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել

Բայդենի հետ ստորագրեցին, իսկ Թրամփը նույնիսկ չհրավիրեց երդմնակալությանը

ԱՄՆ նախագահի երդմնակալությունից առաջին հետևությունները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Դոնալդ Թրամփի հերթական երդմնակալությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին: 1985 թվականից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնում ցածր ջերմաստիճանների պատճառով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ փակ տարածքում՝ Կապիտոլիումի ռոտոնդայում:
Դոնալդ Թրամփն, ինչպես խոստացել էր, երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրեց բազմաթիվ հրամանագրեր: Նշենք միայն մի քանիսը.

Ա. ԱՄՆ-ը դուրս եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզյան կլիմայի համաձայնագրից,
Բ. ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակվեց,
Գ. Մեքսիկայի ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու գործընթացի մեկնարկ,
Դ. Արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմանում ԱՄՆ հարավային սահմանին՝ անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով,
Ե. Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել գաղտնի տեղեկատվության անօրինական արտահոսքերի համար,
Զ. TikTok-ի վերաբերյալ գործադիր հրամանագիր, որի համաձայն՝ սոցիալական ցանցի կեսը պետք է պատկանի ամերիկյան ընկերությանը,
Է. ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին օգնության 90-օրյա դադարեցում:

Նշենք նաև, որ առաջին անգամ միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն օտարերկրյա դիվանագետներ, այլև այլ երկրների առաջնորդներ և քաղաքական գործիչներ: Արարողությանը հրավիրված էին ամբողջ աշխարհից «աջ» քաղաքական գործիչներ՝ Իտալիայի և Հունգարիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Վիկտոր Օրբանը, Արգենտինայի և Սալվադորի նախագահներ Խավիեր Միլեյն և Նաիբ Բուկելեն, բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաժը, ֆրանսիացի հայտնի գրող Էրիկ Զեմուրը, բելգիացի բելգիական Vlaams Belang կուսակցության առաջնորդ Թոմ Վան Գրիկենը, Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Բրազիլիայի նախկին նախագահ Ջաիր Բոլսոնարուն: Հրավիրված հյուրերի թվում էր նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես տեսնում եք, հյուրերի ցանկում Նիկոլ Փաշինյանի անունը չկա: Փաշինյանի անունը բացակայում է, քանի որ նա, ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հրավեր չի ստացել Թրամփի վարչակազմից:

Փաստորեն, չնայած իշխանությունների քարոզչությանը՝ վերջերս ստորագրված հայ-ամերիկյան խարտիայի վերաբերյալ, Վաշինգտոնում նպատակահարմար չեն համարել հրավիրել Նիկոլ Փաշինյանին: Եվ դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ. Թրամփի թիմը չի մոռացել, որ նախընտրական պայքարի ընթացքում Փաշինյանը «քաղաքական խաղադրույք էր կատարել» դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսի հաղթանակի վրա, ինչպես նաև այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Թրամփը չի համարել և չի համարում առաջնահերթ ուղղություն Վաշինգտոնի համար (նույնիսկ Իրանի նկատմամբ հնարավոր ճնշման համատեքստում):

Կարևոր է հասկանալ և այն, որ հրավերը երդմնակալության արարողությանը որոշակիորեն անվտանգության և անձեռնմխելիության երաշխիք է Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի կողմից: Սալոմե Զուրաբիշվիլին այն ունի, ուստի Վրաստանի նախկին նախագահը եղել է հրավիրված հյուրերի թվում: Նիկոլ Փաշինյանը հրավիրվածների մեջ չէր, ինչը նշանակում է, որ նա նման երաշխիքներ չունի: Դրանք չեն եղել նաև նախկին վարչակազմից…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan