«Մայր Հայաստան»-ին թիրախավորում են, քանի որ տեսնում են, որ մեր աշխատանքն արդյունավետ է (տեսանյութ)

Ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ էին հայտնի շրջանակները դեկտեմբերի վերջից ակտիվորեն թիրախավորել «Մայր Հայաստան»-ին։ Պատասխանը եկավ հունվարի 22-ին։ Թիրախավորում են, քանի որ տեսնում են, որ մեր աշխատանքը արդյունավետ է։ Թիրախավորում են, քանի որ առանց իրենց փողերի, կրիմինալի ու կեղծիքի՝ քաղաքական դաշտում «Մայր Հայաստանը» նշանակալի դերակատարում է ստանձնել։
Նման ուժերի ուժեղացումը մահ է քաղաքականությունը զուտ փողով ու կրիմինալով պատկերացնողների համար։ «Մայր Հայաստանի» նման ուժերի ուժեղացումը նշանակում է, որ Նիկոլը դժվարությամբ է նախկին ներկա խաղացնելու, թալան-մալան ճղճղալով մարդկանց կուրացնելու։
Սա՛ է պատասխանը։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից