Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Դիտել նաև
Իրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար
Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ինչպես մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը, վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ դուրս նետվել»,- հավելել է փոխնահանգապետը։
Օդանավի տեսակն ու մակնիշը չեն նշվում։ Ինչպես նշել է գործակալության մեկ այլ աղբյուր, երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։