Տունս թալանել են, վնասը 7-8 մլն դրամ է․ Հրաչյա Հակոբյան

Դիտել նաև
Հրաչյա Հակոբյանին թալանողը լքել է երկիրը և զանգահարել ոստիկանություն
Հրաչյա Սարգսյանը նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական
Ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն են իրականացնում․ Հրաչյա Սարգսյան
Այսօր մամուլը հայտնել է, որ թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ «Այո, թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց»,- լրագրողների հետ ճեպազրույցում լուրը հաստատեց Հակոբյանը՝ նշելով, որ վնասի չափը մոտ 7-8 մլն դրամ է։
«Հունվարի 14-ին վերադարձել եմ, դիմել եմ ոստիկանություն, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ ԱՄՆ-ում եմ եղել, իմ երեխաները բնակվում են այնտեղ»,- ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե երեխաներն ավելի ապահո՞վ երկրում են ապրում, Հակոբյանը պատասխանեց, որ ամուսնալուծված է, և քանի որ նախկին կինն ԱՄՆ քաղաքացու հետ է ամուսնացած, երեխաներն ապրում են այնտեղ։