Արցախի պետության լուծարման հրամանագիրը խմբագրել է անձամբ Փաշինյանը. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաքվի բանտերում այն մարդիկ են, ովքեր կարող էին վտանգ ներկայացնել Փաշինյանի իշխանությանը:
Նա նկատում է, որ իշխանությունը խճճվել է ստերի մեջ: Իրականում հայ ռազմագերիները Բաքվում հայտնվել են Փաշինյանի համաձայնությամբ, իսկ Հայաստանի իշխանությունը նպաստում է Արցախի հայերի արտագաղթին: