Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ)
18
Հ1-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին. Տեսանյութ Երևանի ավագանու նիստը. Քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը (ուղիղ) «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Պատերազմ Արցախում
Արևմուտքից Հայաստան է ներթափանցում ակտիվ ցիկլոն Փաշինյանը միջամտում է արդարադատությանը. ահազանգ հանցանքի մասին Հ1-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին. Տեսանյութ Երևանի ավագանու նիստը. Քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» նախագիծը (ուղիղ) Փաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է Հ2-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Ապարանում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտnւքի․ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Գիտեն, որ վատ բան են արել, միայն չգիտեն ինչ պատիժ են ստնալու․ «Կարճ ասած» «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանության բաժիններում ծեծն ու խոշտանգումը դարձել են օրինաչափ երևույթներ․ Վարդուհի Սարգսյան Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում Նիկոլ Փաշինյանի պապային նվիրված... ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվել Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողներին Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 տարեկան աղջնակի մարմին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) 5-րդ ալիքի ռեպորտաժը Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքի մասին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան Ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները. Արա Պողոսյան Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ)

Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում

Մաս երկրորդ

(սկիզբը՝ նախորդիվ)

90-ականների սկզբին, երբ տարածվեցին Ֆրենսիս Ֆուկույամայի մոտեցումները, միաժամանակ  առաջադրվեց նաև հակադիր թեզը, որն առավելապես ներկայացնում էր մեկ այլ ամերիկյան տեսաբան և ֆիլիսոփա՝ Սամուել Հանթինգթոնը:

Վերջինս անխնա քննադատում էր Ֆուկույամային և «լիբերալ-բոլշևիկներին», նշելով, որ նրանց տեսությունը մի նոր «կոմունիզմ է»  հիշեցնում և, ի վերջո, այն կարող է հանգեցնել երրորդ համաշխարային պատերազմի: Քանի որ, ըստ նրա՝ աշխարհը միատարր արժեքներով չի ապրում, այլ այն բաժանված է մի քանի «քաղաքակրթությունների»:

Եվ, եթե «լիբերալ-բոլշևիկները» փորձեն իրենց պատկերացումները թելադրել  իրենց համար խորթ «քաղաքակրթական»  երկրներին, ապա կառաջացնեն մեծ հակադրություն, որն էլ կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Հանթինգթոնը մասնավորապես բերում էր Իրանի օրինակը, որտեղ ամերիկացիների ճնշման արդյունքում տեղի ունեցավ իսլամական պայթյուն՝ ընդդեմ արևմտյան քաղաքակրթության տարրերի:

Ըստ Հանթինգթոնի, առանց այն էլ այդ «քաղաքակրթությունների»  միջև կան հակասություններ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հակասությունները մեծ բախման պատճառ չդառնան:

Հանթինգթոնն առաջարկում էր ամերիկյան շրջանակներին չզբաղվել ավելորդ գլոբալիստական ծրագրերով, այլ կենտրոնանալ բացառապես արևմտյան քաղաքակրթության զարգացման վրա:

Սակայն այն ժամանակ, ամերիկյան ու եվրոպական Deep State-ները  մերժեցին Հանթինգթոնի մոտեցումը և իրենց համար, որպես գաղափարական հենք, որդեգրեցին Ֆուկույամայի մոտեցումը:

Մարդկության հետագա զարգացումը ցույց տվեց Հանթինգթոնի կանխատեսումների ճշմարտացիությունը:

Սկսած 2000-ականներից՝ կտրուկ սրվեցին արևմտյան երկրների հարաբերություններն իսլամական աշխարհի հետ:

Իսկ 2001-ի ահաբեկչությունն սկիզբ դարձավ նոր պատերազմների համար: Աֆղանստան, Իրաք, հետո Լիբիա, Սիրիա:

2007-ին Մյունխենում այդ մոտեցմանն առաջին անգամ հակադրվեց Ռուսաստանի նախագահ՝Պուտինը:

Սկսած 2011-ից՝ ողջ Միջին Արևելքը հայտնվեց պատերազմների մեջ:

Իսկ 2014-ին բռնկվեց ուկրաինական ճգնաժամը, որը 2022-ի փետրվարից վերածվեց լայնամասշտաբ   պատերազմի:

Այդ վերջին պատերազմը մոտ է նրան, որ վերածվի երրորդ համաշխարհայինի, և պարզապես խնդիրն այն է, թե ով պիտի առաջինը սեղմի ատոմային հարվածի կոճակը:

Հենց այս մթնոլորտում է սկսվում պատկերացումների փոփոխությունների ալիքի զարգացում  եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Ի վերջո,  պարզ է դառնում, որ «լիբերալ-բոլշևիզմը»  դա զուտ տեղային գաղափար չէ, այն իր բնույթով քայքայիչ հոսանք է, որը երկրի ներսում բերում է բաժանումների, իսկ երկրից դուրս դառնում է «համաշխարհային գլոբալ պատերազմի»  համար գաղափարական հենք, ինչպես որ ժամանակին հայտնի բոլշևիկ Լև Տրոցկին առաջ էր քաշում համաշխարային պատերազմի գաղափար՝ հանուն աշխարհով մեկ կոմունիզմի տարածման:

Տրոցկու այդ մոտեցումները հակազդեցության արժանացան աշխարհով մեկ: Իսկ որոշ երկրներում նաև նացիոնալ-սոցիալիզմի տեսքով, որի հետևանքով աշխարհը չկարողացավ խուսափել նոր համաշխարհային պատերազմից:

Ինչպես որ կոմունիստական շարժումը դարձավ նոր համաշխարհային պատերազմի համար պատճառներից մեկը, այնպես էլ՝  արտաքուստ «հումանիստական»  այս  նոր ձախակողմյան հոսանքը  կարող է վերաճել  նոր պատերազմի: Փաստացի այս հոսանքի կրողները ակամայից դառնում են նաև  «պատերազմի կուսակցության»  ներկայացուցիչներ:

Օրինակ, գերմանական   «կանաչների»  այդ կերպարանափոխումը պարզապես ապշեցնող է իր ձևով և բովանդակությամբ:

Նույնը կարելի է ասել ամերիկյան դեմոկրատների, եվրոպական սոցիալիստների մասին:

Ցանկացած գաղափար, որը մերժում է ազգային, կրոնական առանձնահատկությունը, իր մեջ պարունակում է գենդերային ինկլյուզիվության մոտեցում, իրականում դառնում է ագրեսիվ անդրազգային հոսանք, որն իր մեջ սկսում է պարունակել պարտադրանքի տարր: Հենց այդ պատճառով էլ նման գործիչներն ի վերջո վերածվում են «լիբերալ-բոլշևիկների», որոնք սկսում են գործել «ով մեր հետ չէ, մեր դեմ է»  հայտնի սկզբունքով:

Իսկ միջազգային հարթակում, նման մոտեցումը անխուսափելի հանգեցնում է պատերազմների:

Սակայն նման գաղափարախոսության տարածման համար աշխարհով մեկ պետք են նաև մեծ ռեսուրսներ:

Համաշխարհային «լիբերալ-բոլշևիկների»  այդ Deep State-ը  որոշում էր կայացրել, որ իրենց հիմնական հենակետային երկիրը, որ պիտի նաև ռեսուրսներ տրամադրի այդ գաղափարների տարածմանը, պիտի լինի ԱՄՆ-ն:

Ինչպես որ ժամանակին համաշխարհային կոմունիստական շարժումը որոշում էր կայացրել, որ իրենց գաղափարների տարածման գլխավոր երկիրը պիտի լիներ ԽՍՀՄ-ը:

Սակայն, ցանկացած համաշխարհային նախագիծ, որի վրա փորձում են կառուցել նոր կայսրություն, ժամանակի ընթացքում հանգեցնում է այդ կայսրության փլուզմանը: Քանի որ աշխարհը չի կարող զարգանալ բացառապես մեկ գաղափարախոսության հիման վրա: Իսկ երբ դա իրականություն է դառնում, այդ ժամանակ էլ այն կայսրությունը,  որը կառուցվել էր այդ անդրազգային գաղափարախոսության վրա, սկսում է փլուզվել:

Հենց դրա պատճառով փլուզվեց ԽՍՀՄ-ը, քանի որ մինչ այդ փլուզվել էր նաև կոմունիզմի գաղափարը:

Այսօր, երբ արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ «լիբերալ-բոլշևիզմի»  գաղափարախոսությունը փլուզման առաջ է կանգնել, ամերիկյան պահպանողական շրջանակները, հիշելով Հանթինգթոնին, փորձում են օր առաջ փրկել ԱՄՆ-ն ձախակողմյան այդ հոսանքից, որպեսզի նա ևս չկրկնի ԽՍՀՄ-ի ճակատագիրը:

Հենց այդ պատճառով է Թրամփը եկել իշխանության ԱՄՆ-ում և հենց այդ պատճառով է նա ստացել ամերիկացիների վստահությունը, որն իր ձևով և բովանդակությամբ, հիշեցնում է Ռեյգանի իշխանության գալը 1980 թվականին:

Արտակ Հակոբյան

շարունակելի
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan