Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան
Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարկից, կեղծելով պատմությունը՝ Ադրբեջանն ամեն օր նոր, ավելի ամոթալի, վտանգավոր զիջումներ է կորզում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են: Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել: Չէի կարող չանդրադառնալ այս շինծու դատավարությանը, որը վարում են իմ ընկերների, մարտական փառահեղ ուղի անցած հրամանատրների, Արցախի ղեկավարնեի նկատմամբ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: