«Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ)
14
Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած» Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» 50 դրամանոցահավաք՝ Ավինյանի համար. երիտասարդների ինքնատիպ ակցիան Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է: Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է «Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան «Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել Միջանցքի հարցը վաղուց լուծված է. Ալեն Ղևոնդյան Արցախի 3 նախագահներին դատում են Բաքվում, մյուսին` Երևանում. Իշխան Սաղաթելյան Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Ապրանքը տանում լոմ ենք հանձնում՝ ամսվա ծախսը հոգում․ Թող վերանայեն օրենքը․ տնտեսվարող. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել

Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 24News.am-ի տաղավարում չափազանց կարևոր հայտարարություն-բացահայտումներ է արել Արցախի հայաթափմանը նախորդած իրողությունների մասին:
Այսպես. Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել: Ա
րայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին:
Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ:
Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:
Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ: ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից:
Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել: Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար:
Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ: Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ: 
Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից: Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան:
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման  փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan