Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք

                                                        Մաս առաջին

Եվ այսպես, երեկ  Դոնալդ  Թրամփը,մեկ ժամկետով ընդմիջումից հետո,կրկին  վերադարձավՍպիտակ տուն։   Նորընտիր նախագահն իր վճռական հայտարարություններով նախանշել է արտաքին քաղաքականության  մաշտաբային բնույթի  փոփոխություններ:

Շատերը կարող են մտածել, որ նախընտրական խոստումները մի  բան են, իսկ իշխանության գալուց հետո՝մեկ այլ բան:

Սակայն Թրամփի դեպքում այդպես մտածողները  սխալվում են:

Քանզի Թրամփի իշխանության գալը լոկշարքային ներամերիկյան քաղաքական հերթական դասավորությունը չէ:

Թրամփի վերադարձով աշխարհը մտնում է նոր դարաշրջան, որտեղ կան և՛հստակ ուղենիշներ,և՛մեծ անորոշություններ:

Փորձենք մենք էլ հասկանալ, թե ինչ փոփոխություններ եննշմարվելու աշխարհում  այս տարվանից:

       Թրամփը հեղափոխություն է կատարելու նախ իր երկրի ներսում. փոխվելու են    «խոքրային պետության» ձևն ու բովանդակությունը

ԱՄՆ-ում «Խորքային  պետությունը»   ներկայացնում է պետական ​​ապարատի և նրա հետ սերտորեն շաղկապված գաղափարական, քաղաքական  և տնտեսական վերնախավերի  մի մեծ համադրություն: Դրան գումարվում են ԱՄՆ-ի ավանդական գաղտնի ընկերություններն ու ակումբները, որոնք նախկինում էլիտայի համար հաղորդակցման կենտրոնների դեր էին կատարում։ Այս ամբողջ համալիրը սովորաբար կոչվում է Deep State: Միևնույն ժամանակ, երկու հիմնական կուսակցությունները՝ դեմոկրատները և հանրապետականները   արտահայտում են «Խորքային  պետության» մեջ մարմնավորված մեկ գաղափարական, քաղաքական և տնտեսական կուրսի  քաղաքական վերնաշենքի երկու բևեռները, որնց մեջ չկան լուրջ  և մաշտաբային տարաձայնություններ։

Պարզապես այս երկու կուսակցությունները ներկայացնում են ամերիկյան հիմնական խավերի շահերը.արհմիությունների, ազգային փոքրամասնությունների՝մի կողմից և փոքր, միջին և խոշոր կապիտալի՝մյուս կողմից,և որոնց հակասությունների համահարթեցումը կատարվում է հենց վերը նշած Deep State-ի կողմից:

Ավելին, տարիների ընթացքում այս երկու կուսակցությունների վերնախավերը այնքան էին կտրվել իրենց ավանդական հենարաններից, որ իրենց սկսում էին ընկալել, որպես «մեկ միասնական վաշինգտոնյան ճահճային խմբակ», որոնց իրական օրակարգը  ոչ մի կապ չէր ունենում ամերիկյան լայն հանրային շերտերի հետ:

Պարզապես հերթական ընտրությունների ժամանակ, այդ «ճահիճը» կարճ ժամանակով հիշում է իր նշանակությունը և սկսում է զբաղվել նախընտրական գործերով, սակայն ընտրություններից բոլորը մոռանում են իրենց խոստումները և երկրում ոչինչ չի փոխվում:

Թրամփի  գլխավոր խոստումը ամերիկյան հանրությանը այդ «միասնական ճահճի» վերացումն է, որը անհնարին կլինի, առանց ներկայիս Deep State-ի կազմաքանդման:

Ամերիկյան Deep State-ը ունի ոչ միայն ներքին առաքելություն, այլև մեծ դեր է կատարում նաև աշխարհում:

Եթե մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը ամերիկյան Deep State-ը հենվում էր հին արևմտյան արժեքների վրա, ապա 20-րդ դարի 90-ականներից այդ  գաղափարական հենքը փոխվեց: Այն  սկսեց ձեռք բերել ձախ-լիբերալ գաղափարախոսության բնույթ։ Դրա բանաձևը միջազգային խոշոր կապիտալի շահերի և առաջադեմ անհատապաշտական ​​մշակույթի համակցումն էր։ Այս ռազմավարությունը առավելագույնս ընդունվել էր  հենց   ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության կողմից:

ԱՄՆ-ի հանրապետականների շարքերում  այդ գիծնաջակցում էին հիմնականում  այն շրջանակները, որոնք «վաշինգտոնյան միասնական ճահճի»   մեջ էին և չէին ներկայացնում այդ կուսակցության շարքերի շահերը:

Այդ ուղու պայմանական գլխավոր գաղափարախոս կարելի էր համարել Ֆրենսիս Ֆուկույամային, ով  իր աշխատությունով ավետեց «Պատմության վերջի»  մասին, նշելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավարտվում են  բոլոր գաղափարական վեճերը և մարդկությունը պիտի հետևեր այն ուղուն, ուր գնում են արևմտյան երկրները՝ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Միացյալ Նահանգների Deep State-ը կիսում էր այս օրակարգը և հանդես էր գալիս որպես դրա իրականացման երաշխավոր:

            Ի՞նչէր իրենից ներկայացնում այս ձախակողմյան լիբերալհոսանքը

Ըստ այդ հոսանքի ներկայացուցիչների՝ աշխարհը պիտի միավորվի, որպեսզի կարողանա հաղթահարել համաշխարային բնույթի վտանգավոր մարտահրավերները:

Ըստ նրանց, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի առաջ գա համաշխարհային բնույթի մտածողություն, որպեսզի ձևավորվի ողջ աշխարով մեկ  միասնական տնտեսական, քաղաքական, մշակույթային տարածություն:

Որտեղ ազգային պետությունների միջև սահմաններն ավելի ու ավելի պիտի տարրալուծվեն, և ազգային  պետությունների լիզորությունները  աստիճանաբար պիտի  փոքրանան՝իրենց  լիազորությունները փոխանցելով վերազգային իշխանություններին (ինչպես ԵՄ-ում):

Ըստ «լիբերալների»՝աշխարհը պիտի բաժանվի մի քանի նման «ԵՄ»-ների, իսկ նրանց վերնաշենքում պիտի հիմնվեն«համաշխարային կառավարություն»  և «համաշխարային օրենսդիր մարմին», որոնքավելի կենսունակ լիազություններ կունենան, քան ներկայիս ամորֆ բնույթ ունեցող ՄԱԿ-ը:

Այդ գաղափարախոսության հիմնական խոսնակներն էին Կլաուս Շվաբը, Բիլ Գեյթսը և Ջորջ Սորոսը:

Եվ տրամաբանական էր, որ այս երեքն էլ կատարում էին իրենց գործառույթները:

Մեկը Դավոս էր կազմակերպում, մյուսը «գունավոր հեղափոխություններ», իսկ երրորդը այդ միասնության համար, նոր մարտահրավերն էր «բստրում» (Քովիդ, կանաչ օրակարգ), որպեսզի մարդկությունը դժվար պահին զգար իր «միասնականությունը»:

Ըստ այդ տեսության, երկրագնդի  բոլոր մարդիկ դառնում են աշխարհի քաղաքացիներ (կոսմոպոլիտներ) և ստանում հավասար իրավունքներ միասնական տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային և սոցիալական միջավայրի համատեքստում:

Հենց այդ պատճառով էլ «լիբերալները»  հռչակել էին, այսպես կոչված   «համընդանուր  ներառականության»  սկզբունք, համաձայն որի, բոլոր տեսակի անհավասարությունները պիտի վերացվեն:

Սևամորթների շահերը պիտի հավասարվեն սպիտակամորթների շահերին:

Սեռական փոքրամասնությունները պիտի ունենան հավասար իրավունքներ և այսպես շարունակ:

Ավելին, որպեսզի այդ գաղափարը արագ կյանքի կոչվեր, դրա կողմնակիցներնառաջ քաշեցին, այսպես կոչված   «բոլոր տեսակի փոքրամասնությունների»  շահերի գերադասելիության թեզը, որ հանրությունները արագ կարողանան ընտելանալայդ նոր իրականության հետ:

Դրանից հետո, այս լիբերալ գործիչները, փաստացի վերածվեցին  «լիբերալ-տրոցկիզմի»  կողմնակիցների, իսկ իրենց մեթոդները սկսեցին ոչնչով չտարբերվել տոտալիտար բնույթի գործիչների մեթոդներից:

Հասկանալի էր, որ այս գաղափարական գծի կողմնակիցների ագրեսիվ մոտեցումները չէին կարող ողջունվել աշխարհում:

Արտակ Հակոբյան

Շարունակելի
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>