Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն անդրադարձել է այսօրվա արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ քաղաքային իշխանության կողմից կարմիր կետագծերում կայանման վճարի և տրանսպորտի սակագների թանկացման որոշումների կասեցման հարցով։
ՔՊ և «Հանրապետություն» խմբակցության անդամները, սակայն, չեն ներկայացել նիստին և այն չի կայացել։
Ներկա է եղել ավագանու 26 անդամ։