«Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ)
14
Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած» Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» 50 դրամանոցահավաք՝ Ավինյանի համար. երիտասարդների ինքնատիպ ակցիան Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է: Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է «Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան «Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել Միջանցքի հարցը վաղուց լուծված է. Ալեն Ղևոնդյան Արցախի 3 նախագահներին դատում են Բաքվում, մյուսին` Երևանում. Իշխան Սաղաթելյան Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Ապրանքը տանում լոմ ենք հանձնում՝ ամսվա ծախսը հոգում․ Թող վերանայեն օրենքը․ տնտեսվարող. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը

Ինչպես հայտնի է, ժամանակակից աշխարհում երկրների կայուն  զարգացման  համար  կենտրոնական դեր է կատարում իշխանության լեգիտիմության աստիճանի հարցը:

Եթե այդ լեգիտիմության չափը ցածր է, ապա երկրի կայունությունը նույնպես դառնում է երերուն:

Իհարկե, իշխանության լեգիտիմության կարևորագույն բաղադրիչը նրա ընտրական լեգիտիմության աստիճանն է:

Սակայն պակաս դեր չի կատարում, նաև այն, թե այդ նույն ընտրական լեգիտիմություն ունեցող իշխանությունն ինչ աստիճանի է սկսում արհամարհել սեփական ժողովրդի շահերը:

Ընտրական լեգիտիմությունը թույլ է տալիս իշխանությանը երկիրը կառավարել: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած քայլ այդ իշխանությունը կարող է կատարել:

Ավելին, լինում են դեպքեր, երբ ժողովուրդը ստանում է լեգիտիմ իրավունք՝ նույնիսկ ապստամբության միջոցով հեռացնել այն իշխանությանը, որը մերժում է կոնկրետ հարցով հանրության մեծ մասի շահը:

Ըստ     ազատականության  անգլիացի հայտնի ներկայացուցիչ, Ջոն Լոքի՝ նույնիսկ լեգիտիմ իշխանությունը  կարող է իր լեգիտիմությունը պահպանել  միայն այն դեպքում, եթե կարողանա  պաշտպանել  իր երկրի քաղաքացիների  կյանքի, ազատության, սեփականության և մյուս   բնական իրավունքները։ Իսկ եթե ​​այդ իշխանությունը  չի կատարում իր այդ պարտականությունը, ապա   քաղաքացիներն իրավունք են ստանում   ընդվզելու և նույնիսկ աբստամբելու։

Լոքի այս մոտեցումը դրված է այսօրվա մի շարք  դեմոկրատական երկրների սահմանադրությունների հիմքում:

Մասնավորապես, ԱՄՆ-ի սահմանադրության հիմքում դրված է հենց այս լոքյան մոտեցումը:

Ընդ որում, ամերիկյան գաղափարական գործիչները ժամանակին դնելով այդ մոտեցումը, հատուկ նշում էին, որ դրանով նրանք ստիպելու են, որ ապագա որևէ ամերիկյան իշխանություն, չհամարձակվի ընտրվելուց հետո դուրս գալ հանրության դեմ:

Ըստ ամերիկյան տեսաբանների՝ լոքյան հենց այս մոտեցման պատճառով է, որ արդեն 200 տարուց ավելի, ամերիկյան դեմոկրատիան պահպանվել է:

Ավելին, գրեթե բոլոր տեսաբանների կարծիքով, դրված է այդ դրույթը երկրի սահմանադրության հիմքում, թե ոչ, միևնույն է, այդ դրույթը գործում է իրական կյանքում:

Երբ իշխանությունը բացահայտ դուրս է  գալիս հանրության մեծ մասի դեմ, այդ հանրությունն սկսում ընդվզել:

Այսօրվա հայաստանյան իրականությունը շատ մոտ է այս իրավիճակին:

Փաշինյանի իշխանությունը թեև ունի ընտրական լեգիտիմություն, այն շատ այլ հարցերում այդ լեգիտիմությունը կորցրել է:

Ավելին, Արցախի կորստից հետո, այդ լեգիտիմությունը նույնպես վերացել է: Պարզապես դեռ  չի ձևավորվել այն քաղաքական միավորը, որը կկարողանար այդ հայտը ներկայացնել Փաշինյանի իշխանությանը:

Այդ իսկ պատճառով էլ այս իշխանությունը մինչ այսօր գոյատևել է:

Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն այն վերջին կաթիլն է, որ լցնելու է «համբերության թասը», և մարդիկ ընդվզելու են:

Քանզի ուղևավարձը թանկացնելու իշխանության որոշումը զուրկ է լուրջ  հիմնավորումից: Մանավանդ, որ պիտի հաշվի առնել նաև մարդկանց կենսամակարդակի նվազումը վերջին տարիների ընթացքում:

Բացի այդ, այս թանկացման մեթոդաբանությունն ու ձևը հուշում են, որ գործ ունենք ոչ կոմպետենտ իշխանության հետ, որը նույնիսկ իր հաշվարկների մեջ է խճճվել և չի կարողանում թվային հիմնավորում բերել, թե ինչու է ուզում թանկացնել տրանսպորտի ուղեվարձը:

Ո՛չ  Փաշինյանը, ո՛չ էլ Ավինյանը Լոքի տեսությանը հավանաբար ծանոթ չեն և այդ իսկ պատճառով էլ չեն վախենում գործել հանրության շահերի դեմ, մտածելով, որ միևնույն է, մարդիկ կհարմարվեն այս թանկացումներին:

Սակայն, ինչպես դասականն էր կանխատեսում, «խիարը այս անգամ թարս է բուսնելու»,  և միայն դրանից հետո Փաշինյանն ու Ավինյանը կհասկանան Լոքի տեսության արդիականության աստիճանը: Բայց արդեն կարող է ուշ լինել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan