Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
9
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան

Ավելի հետոյին պատրաստվելու համար

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։ Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար։

Այս ամենը լրիվ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակավ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլև նախապես քննարկել եմ այս փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։ Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով, թե՝ երկու ամսից բաց են թողնելու, թե՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, և այլն, և այդպես շարունակ։ Ինչպես միշտ, հաճելի դատարկությունը ծանրակշիռ է դառնում՝ ընդդեմ դառը ու դժվար պրագմատիզմի:
Այս դրվագը գուցե ամենացավոտն է, բայց նաև՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատև մտածողության մշակույթը, մենք չենք պատրաստվում «հետոյի, շատ հետոյի» իրադարձություններին, մեր քաղաքական սպասումների ու պլանավորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առավելագույնը։ Ես իհարկե չեմ կասկածում դատավարության ֆոնին արված, գրված հայտարարությունների, տեքստերի հեղինակների անկեղծության վրա, բայց դրանցով մենք, ինչպես միշտ, արձանագրում ենք հետևանքները, չփորձելով նախապես ազդել իրերի ընթացքի վրա (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):
Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։
Իհարկե, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնվազն նախազգուշացնել։ Այս ամենը, սակայն, բավարար չէ՝ կոչվելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգված ստրատեգիական մտածողություն։
Այս տարին բացվեց սոցիալական համատարած դժգոհության ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, հայտարարագրման շուրջ և այլն։ Այն օրենքներն ու կարգավորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունվել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եվ միայն 2025-ի հունվարից են սկսվում դժգոհություններն ու անհնազանդության դրսևորումները, քանի որ անգամ տեխնիկապես տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավոր չի եղել տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են իրենց կյանքի վրա։
Իրականում բազմաթիվ բացասական զարգացումներին հնարավոր է նախապես պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարավոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպես, որ օգուտով դուրս գանք իրադրությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողության, պլանավորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապես մտածել, հասկանալ ու որոշել, թե մեզ այս ու այս զարգացումների դեպքում ի´նչ է պետք լինելու, ի´նչ հնարավոր վատ տարբերակներ կան, ու ինչպես պետք է պատրաստվել ամեն կետին։ Դրա համար պետք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով։ Այս ամենը հատկապես կարևոր է մոտեցող արտահերթ կամ հերթական ընտրություններին նախապես պատրաստվելու համատեքստում, որպեսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լավ լինի, եղավ՝ ինչպես միշտ»։ Հիմա է պետք ավելի հեռուն հաշվարկել ու ավելի հետոյի պրոցեսներին պատրաստվել՝ պատրաստվել, կանխարգելել, դրական հուն տանել, որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan