Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
9
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան

100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է եվրոպական օրակարգի մասին։

Հունվարի 14-ին էլ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման մասին։

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, թե բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն է վարում։

Փաստացի՝ 2021 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումների թվում են՝

  • Խաղաղության պայմանագիր և խաղաղության դարաշրջան
  • Խաղաղության խաչմերուկ
  • Հայաստանը դեպի Եվրամիություն
  • ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն

Նշենք, սակայն, որ Նիոլ Փաշինյանը 2018-19թթ․ տվել է հարյուրավոր խոստումներ, որոնք չի կատարել։ Այդ խոստումների մի մասին Yerevan.Today-ն անդրադարձել է «Տեղեկանք Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» շարքում։ 

Այժմ կարճ կետերով ներկայացնում ենք Փաշինյանի հարյուրավոր խոստումներից 100-ը՝ ընթերցողին առաջարկելով խորհել՝ եթե նա չի կատարել իր տված` շատ դեպքերում պարզ, հասարակ խստումները, ԵՄ մտնելու, ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցության, խաղաղության պայմանագիր կնքելու խոստումները կկատարի՞։ 

  1. Բուհերը պետք է ապաքաղաքականացվեն
  2. Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը:
  3. Կադրային հեղափոխություն ենք անելու
  4. Վերին Լարսին այլընտրանք կստեղծենք
  5. Շաքարավազի մենաշնորհը կվերացնենք
  6. Հայաստանի ռազմական բյուջեն առաջիկա 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա
  7. Տնտեսական աճը կհասցնենք քաղաքացիներին
  8. Պետական բյուջեի ամեն լուման կծախսենք շատ աչալուրջ և ըստ նպատակի
  9. Հայ-ռուսական հարաբերությունները գնալով էլ ավելի են լավանալու
  10. Ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազար դրամից
  11. Երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները
  12. Հայկական ավիացիան կհամապատասխանեցնենք միջազգային լավագույն չափանիշներին
  13. Խմելու ջուրը չի թանկանա
  14. Պետք է հրաժարվենք արտաքին պարտք վերցնելուց
  15. Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին վերջ կդնենք
  16. Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի
  17. Հայաստանում առաջիկա 5 տարին գնաճ չի լինելու
  18. Ոչ ոք չի փորձի ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ
  19. Պետք է ոռոգման ջուրը հասանելի լինի հոսանքի նման
  20. Արցախը Հայաստան է և վերջ
  21. Օրենքի առաջ բոլորը հավասար կլինեն
  22. Յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում
  23. Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն
  24. Ոստիկանությունը քաղաքացիներին ջարդուփշուր չի անի
  25. Պետք է գյուղմթերքի գները նվազեն
  26. Մեր երկրում այլևս քաղբանտարկյալներ չեն լինելու
  27. Կադրային ջարդ չի լինելու
  28. Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի
  29. Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է
  30. Հայաստանում ավտոմեքենայի արտադրության գործարան կբացվի
  31. Հայաստանում զրոյից նոր գյուղ կկառուցվի
  32. ԵՊՀ-ն առաջիկա 10 տարում կլինի աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում
  33. Արցախի փաստացի ինքնորոշումը միջազգային դե յուրե կճանաչվի
  34. Հայաստանից գնացածներին կվերադարձնենք
  35. Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ
  36. Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ
  37. Պետական կառավարման հմակարգում ԽԾԲ չի լինի
  38. Մենք երբեք չենք ասել և չենք ասելու, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից
  39. Ցանկացած քաղաքացի կունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն
  40. Մարդկանց չենք խաբի
  41. Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պետք է վերանա
  42. Յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն
  43. Գազի սակագինը պետք է իջնի
  44. Զինվորի զոհվելու մասին լուրը չի դառնա զուտ լրահոսի վերնագիր, կարվեն լուրջ հետևություններ, դեպքերը կբացառվեն
  45. ԱԺ-ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ
  46. Պետք է դադարեցնենք Սևանին որպես ջրի տարա վերաբերվել
  47. Արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից
  48. Շահումով խաղերի գործունեությունը կսահմանափակվի
  49. Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը
  50. Հայաստանում կբացվի գործարան, որը հայկական տեխնիկա կարտադրի
  51. Պետական գնումների համակարգը կբարեփոխվի, զերծ կլինի կոռուպցիոն սխեմաներից
  52. Մասնավոր տաքսիները կաշխատեն առանց լիցենզիայի
  53. ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ
  54. 2020թ․ հոկտեմբերի 10-ին 10 մլն ծառ կտնկենք
  55. Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի
  56. Ջանքեր կգործադրենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ
  57. Հայաստանում օլիգարխներ չկան
  58. Կվերանայենք ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը
  59. Ընտրացուցակներում մահացած անձանց անուններ չեն լինելու
  60. Ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ
  61. Կոտայքում ադամանդագործության ոորտում 2 հազար աշխատատեղով գործարան կկառուցվի
  62. ՀՀ ժողովուրդը հստակ կիմանա՝ ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա
  63. Տնտեսական աճի մոդելը կփոխվի
  64. Աննախադեպ մեծության գործարան կկառուցվի, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը
  65. Արթիկում վերելակների գործարան կստեղծվի
  66. ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն
  67. Երկրում չկա տնտեսական մենաշնորհ 
  68. Անվտանգության նոր երաշխիքներ կստեղծենք ՀՀ-ում
  69. Առանձնահատուկ քննության կենթարկենք բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը
  70. Որևէ կերպ չենք հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը
  71. «Հայէլեկտրո» գործարանի տարածքում մեքենաշինական ոլորտի գործարան կստեղծվի
  72. Թույլ չենք տա, որ դատավորների պաշտոնը ժառանգաբար անցնի հորից որդուն 
  73. Բաղրամյան 26-ից և ընդհանրապես որևէ կառավարական և իշխանական կաբինետից, որևէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի
  74. Թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական, անառողջ մթնոլորտ տիրի
  75. Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է 
  76. Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը,
  77. Բացառվում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդի և պետականությունների շահերին ի հակառակ կամ չհամապատասխանող ձևով։ Դա ուղղակի բացառված է։ Չի կարող այդպիսի բան լինել
  78. Պետք է բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը
  79. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
  80. Միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան
  81. Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա
  82. Առողջապահությունում պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, պետք է փոխենք
  83. Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում
  84. Դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին
  85. Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են, միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան
  86. Ոստիկանությունը պետք է փոխվի
  87. Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել, կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել
  88. Առաջիկայում Սևանում շաքարի գործարան է բացվելու
  89. Միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր
  90. Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում ՝ որպես հակամարտության հիմնական կողմ
  91. Դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը նվազում է
  92. Ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը ընդհուպ կեռապատկենք
  93. Կաթի մթերման գինը կբարձրանա
  94. Մեծ հայրենադարձություն կլինի 
  95. Հեղափոխական տեմպերով կզարգացնենք գյուղատնտեսությունը
  96. Առաջիկա 5 տարում երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարանով
  97. Հայաստանում չի կարող լինել էդպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու
  98. Մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի
  99. Իշխանությունը պատկանում է ժողովրդին
  100. Եվրամիությունը Հայաստանին 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ կտրամադրի:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan