Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին։
«Այսօր Աստվածահայտնություն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս օրերին աղոթում են Տիգրանի համար, իսկ դա մեծ թվով մարդիկ են: Գիտեմ, որ շատերն անհանգստացած են, լուրեր չեն ստանում նրա վիճակի մասին, հարցնում են, գրում են ինձ՝ ծանոթներ և անծանոթներ։ Ցավոք, ոչինչ չունեմ հաղորդելու։ Վիճակը նույնն է։ Մեր սիրելին քնած է, իսկ մենք՝ երեխաների և մեր երկուսիս մայրիկների հետ սպասում ենք։ Եվ մենք կսպասենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։