Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար)
19
Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ուղիղ) ՔՊ-ն հլը թող 5% շեմը հաղթահարի, հետո նոր խոսի 50%-ից. վերլուծաբան Բոյկոտի ծավալները մեծացել են «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները այցելել են «Երևան Ավտոբուս» ՓԲԸ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին․ «Կարճ ասած» Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Գյումրու պատմական կենտրոնով շրջելիս ... Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ Միասնական ընդդիմություն ունենալու թեզը ապաքաղաքական է. Ստեփան Դանիելյան «4 վարորդ աշխատանքից ազատվել է անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով»․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր. Տիգրան Քոչարյան Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց գրավի դիմաց Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) «Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել Քաղաքային իշխանությունն՝ իր հիստերիկ գործելաոճով, ևս մեկ անգամ փաստում է, որ բոյկոտն իրականություն է (լուսանկար) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ակնա (Աղդամ) Քոչարյանի վերադարձից, ո՞վ է ավելի շատ սարսափում. Նարեկ Մանթաշյան Բոյկոտն այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին (տեսանյութ) Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ․ Սամվել Հակոբյան Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ նոր աշխարհակարգի զոհ Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) «Քաղաքային իշխանությունը հրահանգել է վարորդներին՝ չվարել ավտոբուսները». Սոնա Աղեկյան

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր:

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները,փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած  իբրեւ թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն»իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը:

Խաղաղությունը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է եւ նոր պատերազմի սաղմնավորում:

Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա,թե պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներիցեւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության եւ հայոց պետականության կորուստ:

Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձեւավորելով նոր որակի իշխանություն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝հետեւյալ առաջնահերթ ուղղություններով.

ա)  Հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը եւ վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:

բ)Պաշտպանության գործումհամաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:

գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները:

Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության եւ լինելիության պայքարը պետք է շարունակվի:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում:

Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները եւ պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի»:

ՀՅԴ Բյուրո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan