ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
9
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հայց են ներկայացրել ընդդեմ Հանրային ՀԸ-ի՝ պահանջելով հերքում Թուրքիան մեծ հույսեր է կապում «իրենց» Փաշինյանի հետ Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան ԲՀԿ շտաբի ներկայացուցիչների ասուլիսն (ուղիղ) ԲՀԿ-ից ձայներ են «տակով արել» ու՝ ոչ քիչ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ. Մ. Ղահրամանյան «ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա «Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան «Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները»․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար, չի բացառում հայտարարված արդյունքների բողոքարկումը «Արժանի եք ձեր թագավորին»․ Շպռոտ Չլեգիտիմացնե՛ք անլեգիտիմը, մի՛ վերցրեք մանդատները. Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմադիրներին Ընտրությունների նախաշեմին՝ «լռության օրը», ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները որոշակի հարցեր են առաջացնում․ Տուրով ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները․ մասնակցությունը կազմել է 58.94% Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Նույնիսկ անարժանահավատ պաշտոնական (նախնական) տվյալներով, ՔՊ-ն 50 տոկոսը չհատեց Քաղաքական հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Արեշում ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել. «Ականատես» «Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները. Թաթոյան Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման քայլի. «Հայաստան» Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը. Սամվել Կարապետյան Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ

Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը

Երկուշաբթի, 2025 թվականի հունվարի 20-ին, չնայած այն հանգամանքին, որ երկուշաբթի օրը ծանր օր է, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի  երդմնակալության արարողությունը։

Շատերին  է հետաքրքրում, թե ո՞վ է հրավիրված  այդ  արարողությանը։

Թրամփի երդմնակալությանը կմասնակցեն նախ՝  աշխարհի երեք ամենահարուստ  մարդիկ.Թրամփի ամենամեծ հովանավորը՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը՝ Իլոն Մասկը  (կարողությունը գնահատվում է 423 միլիարդ դոլար),  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Blue Origin օդատիեզերական ընկերության ստեղծողն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչության ղեկավարը (կարողությոնը գնահատվում է 232 միլիարդ դոլար), Facebook սոցիալական ցանցի (Meta Platforms) ստեղծող Մարկ Ցուկերբերգը  (կարողությունը գնահատվում է 205 մլրդ դոլար):

Հետաքրքիր է, որ այս շարքից վերջին երկուսն ավանդաբար աջակցել են Թրամփի հակառակորդներին, սակայն ընտրություններից հետո մեղայականով եկել էին Թրամփի մոտ, որպեսզի իրենց բիզնեսները նոր վարչակազմի կառավարման ժամանակահատվածում  լուրջ հարվածներ չստանան:

Պարզվում է, այսպես կոչված «օլիգարխների» օրվա կուրսով կողմնորոշվելու «արհեստը»  միայն Հայաստանին  և հետխորհրդային երկրներին բնորոշ երևույթ չէ:

Պարզվում է, որ նման երևույթը բնորոշ է նույնիսկ ԱՄՆ-ին, որը հայտնի է իր 200 տարվա ժողովորդավարական ավանդույթներով:

Այս «միլիարդատեր կետերին» հետևում են «փոքր» միլիարդատերերը.

-OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ( 1,1 միլիարդ դոլար),

-Հանրապետական ​​կուսակցության մեգա-դոնոր Միրիամ Ադելսոնը (32,1 միլիարդ դոլար), ով մոլախաղերի մագնատ Շելդոն Ադելսոնի այրին է,

- Houston Rockets բասկետբոլային ակումբի սեփականատեր Թիլման Ֆերտիտանը (10,2 միլիարդ դոլար), որին Թրամփը նախատեսում է նշանակել Իտալիայում ԱՄՆ դեսպան,

- Chicago Cubs բեյսբոլի թիմի համասեփականատեր Թոդ Ռիկեթսը (4 միլիարդ դոլար), միլիարդատեր Ջո Ռիկեթսի որդին,

-Uber-ի գործադիր տնօրեն Դարա Խոսրովշանին և

-TikTok սոցիալական ցանցի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Շոու Չունը:

Թրամփի ամերիկյան հյուրերի շարքում կլինեն նախկին նախագահներ Բայդենը, Քլինթոնը, Օբաման և Բուշ-կրտսերը:

Հետաքրքիր է, որ հրավիրատոմս ստացել են նաև Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնը, որոնք, ըստ լուրերի, չեն մասնակցի արարողությանը:

Ինչ վերաբերվում է օտարերկրյա հյուրերին, այս այս շարքում Թրամփը արևմտյան երկրներից   հրավիրել է բացառապես իր գաղափարական  կողմնակիցներին, որոնց շարքում են.

-Իտալիայի վարչապետ Մելոնին

-Հունգարիայի վարչապետ Օրբանը

-Սլովակիայի վարչապետ Ֆիցոն,

-Արգենտինայի վարչապետ Մելեյը,

-Լեհաստանի նախկին վարչապետ Մազովեցկին:

Հետաքրքիր է, որ Թրմափի կողմից հրավիրվածների շարքում չկա ոչ մի «լիբերալ» ղեկավար: Նրանց փոխարեն հրավիրվել են այդ  երկրների  «աջ» թևի ներկայացուցիչները:

Մասնավորապես,  Ֆրանսիայից ՝ Էրիկ Զեմուրը, Մեծ Բրիտանիայից՝ Ֆառաջը, Բելգիայից՝ Թոմ Վան Գրիկեն:

Այլ երկրներից հրավիրվածների շարքում են նաև, Չինաստանի, Հնդկաստանի  ներկայացուցիչները:

Հասկանալի պատճառով հրավիրված չէ նաև Ռուսաստանի նախագահը:

Այս շարքում զարմանալի չէր նաև, որ հրավիրված չէ նաև Նիկոլ Փաշինյանը:

Նախ, այն պատճառով, որ Փաշինյանը համարվում էր Թրամփի հակառակորդ ճամբարի գործընկեր, բացի այդ, մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի համար առաջնահերթներից   չի համարվում:

Պարզ է նաև մեկ բան. այս անգամ Թրամփը մտադիր է արմատական փոփոխություններ իրականացնել ԱՄՆ-ում և ԵՄ-ի  հետ հարաբերություններում, ինչի մասին վկայում է նաև այն, որ ԵՄ-ից գրեթե ոչ մի ծանրակշիռ ներկայացուցիչ հրավիրված չի  արարողությանը:

Իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թրամփի օրոք աշխարհին սպասվում են մեծ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու նաև մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>