Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։
Փաստաթղթով նոր մակարդակի են հասցվում Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները, ամրապնդվում է ռազմավարական գործընկերների կարգավիճակը։ Պայմանագրով սահմանվում է նաև իրավական դաշտ՝ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության զարգացման համար։
Պայմանագրով նախատեսվում է համագործակցության ընդլայնում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի էներգետիկայի, աարդյունաբերության և այլն։