Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին

Հայաստանի քաղաքացիներն ականատես եղան, թե ինչպես Լուկաշենկոն և Փաշինյանը հրապարակավ հայտնվեցին լեզվակռվի մեջ:

Սակայն այդ միջադեպի կուլիսային կողմին շատերը  ծանոթ չէին, թե ինչու՝ Լուկաշենկոն որոշեց հանրության առջև ծաղրել Փաշինյանին:

Եվ այսպես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏՀ) նիստում վիճաբանություն  տեղի ունեցավ   Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Փաշինյանն ասաց, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցի  Մինսկում կայանալիք հաջորդ գագաթնաժողովին, այլ հեռակա կարգով կմասնակցի դրան։ Լուկաշենկոն կասկածի տակ  դրեց  այս որոշման պատճառները և հեգնանքով  առաջարկեց  օգնել պատվիրակության առաքման հարցում։

                           Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց ծաղրել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում   չմասնակցեց  ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին,   նախ հայտնելով , որ իբր իր թեստը դրական է եղել COVID-19-ի համար: Հետո հաղորդագրություն հայտնվեց, որ թեստի արդյունքն արդեն բացասական է։ Միաժամանակ նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով խորհրդակցել է գործընկերների հետ։ ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում էր հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բայց գլխավոր նրբերանգն այն է, որ Հայաստանը 2024 թվականին նախագահել  էր  ԵԱՏՄ-ում, և ըստ կանոնակարգի՝ միության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պետք է կայանար այն գլխավորող երկրում, այսինքն՝ Հայաստանում։ Սակայն գագաթնաժողովի անցկացումը Երևանում կասկածի տակ էր՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանքի որոշման պատճառով։

Ավելին, Փաշինյանը նաև  հայտարարել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար՝ ակնարկելով ոչ միայն Լուկաշենկոյին։

Իսկ արևմտյան հարթակներում, Փաշինյանի բանագնացները նրա այդ տեսակետը ներկայացնում եին, որպես մարտահրավեր Պուտինին:

Իրականում Փաշինյանի դեմարշները ուղված էին ոչ միայն Լուկաշենկոյի, այլև՝ Պուտինի դեմ: Հենց այդպիսի պատվեր է ստացել Փաշինյանն իր արևմտյան տերերից:

Իսկ Լուկաշենկոյի դեմ  պատմությունն օգտագործվում է միայն որպես «նման քաղաքականության գործիքակազմ»։

Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանը ԱՊՀ և ԵԱՏՄ ձևաչափում հանդես է գալիս որպես ճգնաժամային կողմ Եվրամիության (ԵՄ) հետ դինամիկ շփումների համատեքստում։ Հայաստանի արտաքին քաղաքականության նման   հակասական լինելը պատահական չէ, նշում են ռուս փորձագետները և ավետում, որ Մոսկվայի համբերության բաժակը մոտ է լցվելուն:

Միակ գործոնը, որ դեռ հետ է պահում Մոսկվային կոնկրետ քայլերից, դա հայ հանրության հանդեպ ջերմ վերաբերմունքն է, որ առկա է ռուսների մոտ:

Վերջիններս հույս ունեն, որ կարճ ժամանակահատվածում հայ ժողովուրդը վերջնականապես կկողմնորոշվի այս հարցում և, որից հետո էլ Մոսկվան իր վերջնական քայլերը կկատարի:

Իսկ ի՞նչ էր կատարվում կուլիսներում, որի արդյունքում  Լուկաշենկոյի նյարդերը տեղի տվեցին

Հենց սկզբից ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումը տարօրինակ տեսք ուներ. դահլիճում նստած էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի նախագահները։ Իսկ Փաշինյանի դեմքը երևում էր մոնիտորի էկրանից:

Հետո առաջ եկավ շատ ծիծաղելի մի տեսարան, նեղ ձևաչափով հանդիպման սկզբում, երբ ՌԴ նախագահն արդեն խոսել էր, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց մամուլին և խնդրեց լքել այն սենյակը, որին ինքը ներկա չէր։

Այդ նեղ ձևաչափով հանդիպումից հետո, որոշում կայացվեց, որ պիտի լայն հանդիպում լինի, որտեղ արդեն պիտի մասնակցեին Ուզբեկստանի նախագահը  և նույնիսկ Կուբայի և Իրանի ներկայացուցիչները:

Պարզվում է, որ ըստ կանոնակարգի նախագահողը պիտի լիներ կրկին Փաշինյանը, որը ոչ միայն մոնիտորի միջոցով էր շփվելու այլև ... ուշանում էր բացել խորհրդակցությունը, ինչը զայրացրել էր բոլորին:

Երկար ուշացումից հետո Փաշինյանն վերջապես խոսքը տվեց Ուզբեկստանի նախագահին և փոխանակ լսեր ելույթ ունեցողներին, փողոցայինի պես իր հեռախոսի մեջ էր կլանված և հավանաբար կարդում էր ֆեյսբուքյան գրառումները իր մասին:

Փաշինյանի նման լկտի պահվածքը զայրացրել էր գրեթե բոլորին:

Իսկ ինքը հեգնանքով միայն ժպտում էր, կարծես ցույց տալով իր քամահրանքը մասնակիցների նկատմամբ:

Իսկ վերջում Փաշինյանը, խախտելով կանոնակարգը, մինչ  փաստաթղթերի ստորագրումը,  ձայն չտվեց   Լուկաշենկոյին, ով 2025-ին նախագահելու էր: Դա էլ հիմք տվեց Բելառուսի նախագահին՝ հարձակվել իր վրա:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ որակի է Փաշինյանի պահվածքը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ երկրից դուրս:

Փողոցայինը մնում է փողոցային, լինի դա ներքին կյանքում, թե դրսի հարթակներում:

Հենց դրա պատճառով էլ Փաշինյանը դարձրել է Հայաստանը «փալասի կտոր», որի վրա իրենց ոտքերն են սրփում դրսի խաղացողները:

Սա ցույց է տալիս, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել Հայաստանը և հայ ժողովուրդը, որ վեց տարի է, ինչ խայտառակվում է աշխարհի առջև:

Հասկանալի է, որ այս ամենի վերջին քիչ ժամանակ է մնացել:

Բայց դրանից հայերի խայտառակությունը չի պակասելու, քանզի այս ամենից հետո նույնիսկ շարքային  տգետն է հասկանալու, որ իր կյանքը վտանգված է լինելու, քանի դեռ Փաշինյանը ղեկավարելու է Հայաստանը:

Սա է իրականությոքւնը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan