ՀՀԿ-ում Կարապետյանի դեմ արշավի սկզիբը դրվել է
ՀՀԿ-ում արդեն իսկ կոնկրետ որոշում է կայացվել ոչնչացնել Կարեն Կարապետյանի քաղաքական հավակնությունները: Ապրիլ ամսին կարճ ժամանակ է մնացել ու ՀՀԿ-ականները պետք է հասցնեն մինչ այդ այնպես անել, որպեսզի Կարապետյանը անգամ մտքի ծայրով չանցկացնի մնալ վարչապետի պաշտոնին:
Մեր տեղեկություններով ՀՀԿ-ականներին նույնիսկ ազատություն է տրված ազատորեն քննադատել կառավարության գործունեությունը: Իսկ ահա ամենակարևոր դերակատարումը կունենան մերձիշխանական լրատվամիջոցները: Այդ լրատվամիջոցները անգամ եղանակային անոմալիաները պետք է կապեն վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և ամեն պահի նրան անհարմարություն պետք է պատճառեն:
Մանրամսները՝ Politik.am-ում: