Երևանում փորձել են թալանել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքը
Դիտել նաև
«Հեռախոսը նշում է, որ «վատ» sms է, զգուշացեք, կրկին կեղծ նամակներ են տարածվում»
Ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին
«Հայփոստի» ֆեյսբուքյան էջը ենթարկվել էր հարձակման. կառավարումը վերականգնված է, անվանումը՝ ոչ
Ինչո՞ւ է « ՀայՓոստը» այդքան խայտառակ աշխատում Հայաստանում և ո՞ւմ է պետք նման կազմակերպությունը
Կանխիկ կենսաթոշակի և երեխայի նպաստի վճարումները ժամանակավորապես չեն կատարվի․ ՀայՓոստ
Երեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հանցագործը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։
Կատարվածի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։