Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Բաքվի հայտարարություններն արժանի են աջակության. Սերգեյ Լավրով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ունեցվածքը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ Ծանոթացեք. ԲՀԿ խմբակցության ծանոթ-անծանոթ պատգամավորները Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին, նրանք անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը. Հ. Մարգարյան Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ
ԼՐԱՀՈՍ
Ականի պայթյունից վիրավորված Արման Միքայելյանը վիրահատվում է ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչ գործողություններ են ակնկալում Ռուսաստանից հրթիռային պայմանագրից դուրս չգալու համար Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը Թբիլիսիի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը. New York Post (Տեսանյութ) Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Microsoft-ը արհեստական ինտելեկտի և իրերի ինտերնետի լաբորատորիա կբացի Շանհայում Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է իրանցի լրագրողուհու ձերբակալումն ԱՄՆ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ վարչապետին Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական համաժողովին «Հայկ Կոնջորյանը սխալ բան չի ասել, բայց ամբողջ հարցն այն է, որ ամեն ճիշտ չէ, որ իշխող ուժի պատգամավորը պետք է ասի» Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Գերմանիայում առաջին անգամ տրանսգենդեր պատգամավոր կաշխատի Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. առաջիկա ամիսներին նպատակաուղղված շփումները կշարունակվեն (Տեսանյութ) Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել առավելագույնս կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ 2019 թվականի սկզբից Եվրոպա են ժամանել 2000-ից ավելի միգրանտներ ու փախստականներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին Ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման հետ կապված դեռևս հստակ որոշում չկա Մխիթարյանն ուզում է շուտ վերադառնալ խաղադաշտ ՀՀ նախագահը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայում հնարավոր է Եվրամիությանն անդամակցության շուրջ երկրորդ հանրաքվեն. Ֆարաջ Մանբիջում առնվազն ինը մարդ է զոհվել պայթյունից, այդ թվում՝ ամերիկացի զինվորականներ. Al Jazeera Քանի ուշ չի՝ մեկդ Հայկին հուշեք ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող Տիգրան Ավինյանը վերանշանակվեց Հույս ունենանք, որ Իրանում լուրջ չեն համարի Կոնջորյանի հայտարարությունը. Հարություն Մկրտչյան Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Աշոցքի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Թուրքիայի քրդամետ կուսակցության 4 պատգամավորի կարող են զրկել անձեռնմխելիությունից Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ «Գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի». Հայկ Կոնջորյան (Տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի կինը՝ որդու արտահանձնման մասին (Տեսանյութ) Ընտիր. Հայկ Սարգսյանը՝ եղբոր՝ Նարեկ Սարգսյանի պահման պայմանների մասին Հայ-իրանական հարաբերությունները կարող են մտնել բարդությունների փուլ Լենա Նազարյանը չցանկացավ օգտագործել Արփինե Հովհաննիսյանի թողած կահույքը Ռումինիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Արման Բաբաջանյանին և Էդմոն Մարուքյանին Նիկոլայից բացի երեխաներին պետք է հեղափոխական այլ անվանումներ տալ` Հայկոբաթ, Դուխասեր, Թավշուհի Հայաստանն առաջին անգամ կներկայացնի ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի թեկնածու Իշխող ուժի պատգամավորը պետք է զրկվի չափահասության վկայականից (Տեսանյութ) Բաքվի հայտարարություններն արժանի են աջակության. Սերգեյ Լավրով Փաշինյանը հանրությանը հրամցրել է՝ Քոչարյանը Հայաստանը ծախեց ռուսներին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ունեցվածքը Այժմ էլ «Նիկոլ» անունով կոնֆետ է վաճառվում. Օրվա կադր Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 18-ին Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանում Մարատ Ուելդանով-Գալուստյանի ազատազրկման մասին Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան Երբ հասկանան «դուխով» չեն կերակրվում, ճանապարհ կփակեն ու կպահանջեն շահագործել «Ամուլսարը» Իտալիայից արտաքսված եգիպտացի ներգաղթյալը վերջին պահին ցատկել է ինքնաթիռից ու փախուստի դիմել Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 39 ավտոմեքենա Պողոս առաքյալը նման դարձվածք չունի. Կոմիտաս վարդապետ Հովնանյան Թալանել են «Օքթոբեր»-ը. Տեսանյութ Նայրոբիում ոչնչացվել են Dusit հյուրանոցի վրա հարձակած բոլոր ահաբեկիչները Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում 17 Նիկոլ է ծնվել Նախագահը հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ Ծանոթացեք. ԲՀԿ խմբակցության ծանոթ-անծանոթ պատգամավորները «Բանանց»-ը նորեկ ունի Ինչո՞ւ է սրտնեղել պատգամավոր Հայկ Սարգսյանը Երևանում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ. Ոստիկանություն (Տեսանյութ) Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին, նրանք անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը. Հ. Մարգարյան Brexit-ը քաոսի է վերածվում խորհրդարանում գործարքի տապալվելուց հետո. բրիտանական ԶԼՄ-ներ ԲՀԿ-ն դատի կտա՞ ԼՀԿ-ին. ««Լուսավոր Հայաստանի» անդամներն այնքան բան չեն արել այս երկրի համար, որքան Անդրանիկ Մանուկյանը» (տեսանյութ) Բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ Փետրվարին Վրաստանում խոզագրիպի նոր բռնկում է սպասվում Դավիթ Մանուկյանը չմեկնաբանեց հոր հասցեին հնչեցված քննադատությունը (տեսանյութ) ինչու՞ Նիկոլը Մանվել Գրիգորյանի հետ կապված փողոց փակելու մասին խոսում է, իսկ Ամուլսարի հետ կապված ՝ լռում (Տեսանյութ) Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու Պաշտպանի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ «Լավ չէ, ես այլ սպասումներ ունեի». Արմեն Մովսիսյան Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են նախապատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ (տեսանյութ) ՀՀ նորընտիր պառլամենում ընդդիմություն կա՞, թե՝ ոչ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կենսագրությունը
Հարցում

Ֆինանսների նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վարդան Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017 թվականին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը, և հիմքեր ստեղծվեն 2018 թվականին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում 2017 թվականին հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018 թվականին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:

Նախարար Արամյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև տնտեսական աճի ներուժի մեծացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսական վերականգնմանը և միջնաժամկետ աճին: Այդ քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը և պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար: Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:

Զեկույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարմանը նպաստող հարկային քաղաքականության իրականացման և գործարար միջավայրում այդ քաղաքականության տարընթերցումների բացառման նպատակով ձեռնարկվող քայլերին: Ֆինանսների նախարարը զեկուցել է, որ իրականացվում է սեփական եկամուտների ձևավորման հավասարակշռված քաղաքականություն թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախագահի համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:



Ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան և բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցումը պարտքը կայուն պահելու ու մակրոտնտեսական կայունություն ապահովելու տեսանկյունից օբյեկտիվորեն պարտադրված և ճիշտ մոտեցում է, Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները' տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:

Արդյունավետ հարկային քաղաքականության իրագործման տեսանկյունից կարևորելով հարկային օրենսդրության շարունակական կատարելագործումը և բարելավումն այնպես, որպեսզի կիրառման տեսանկյունից այն լինի մատչելի և չպարունակի երկիմաստություններ, տարընթերցումների պատճառով պետական ծառայողի սուբյեկտիվ դրսևորումների տեղիք չտա, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։ Նախագահի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված և բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan